Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. Ռոնալդինյո Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը ԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Երիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցում Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios Լոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինի Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան
Բիզնես

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով

Գնումների գործող ընթացակարգով, երբ բացահայտվում է շահերի բախում, օրինակ, գնահատող հանձնաժողովի կամ մասնագիտական խմբի անդամի ու մասնակից կազմակերպության միջև, ապա այդ անդամն ինքնաբացարկ է հայտարարում, դուրս է գալիս, որից հետո գործընթացը շարունակվում է: Խնդիրը երբ առաջատար մասնագետների կամ փորձագետների մակարդակում է, ապա մեկ փորձագետին մեկ այլ փորձագետով հնարավոր է փոխարինել, և շահերի բախումը փաստացի վերացնել: Առկա է պաշտոնների խումբ, որոնց դեպքում այդպես չէ, ազդեցությունը շարունակում է գործել: Առաջարկվում է համակարգը փոփոխել և ունենալ ազդեցության երեք մակարդակ:

Առաջին մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետները, ֆինանսների նախարարը և վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները:

Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Այս մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները:

Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին: Ազդեցության այս մակարդակում պարտադիր ներառվում են անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը:

«Գնումների մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում ու Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նրա խոսքով ընկերությունը, երբ դիմում է մրցակցային ընթացակարգի կամ որևէ պայմանագիր է ցանկանում ստորագրել, պետք է հայտարարի, որ համապատասխան փոխկապակցվածություններ առկա չեն: Եթե բացահայտվում է, որ առկա են, ապա պայմանագրի իրականացման գործընթացը դադարեցվում է: Գնահատվում են կազմակերպության իրականացրած հաշվարկային պարտավորությունները և վճարվում է դրանց համար: 20 տոկոսով նաև պայմանագրի արժեքից տույժ է սահմանվում, եթե ամբողջությամբ է կատարվել պայմանագիրը կամ այն ծավալից, որը պետք է արդեն վճարվեր կազմակերպությանը: Տույժը վճարվելու է երաշխիքից, եթե տույժը երաշխիքից ավելին է, ապա լրացուցիչ ֆինանսական միջոցներով պետք է հատուցի Կառավարությանը՝ համապատասխան խախտումն իրականացնելու համար:

«Մենք մասնավոր հատվածին ենք նաև ազդակ հաղորդում, որ որոշում կայացնող և բարձր ազդեցության մակարդակ ունեցող պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունները մրցակցության մեջ չեն լինելու իրենց հետ, և դաշտը հնարավորինս հավասար է լինելու»,- ընդգծել է փոխնախարարը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով:

Ավագ Ավանեսյանը հավաստիացրել է, որ ընտրվել են այն պաշտոնյաները, որոնք իրենց պաշտոնեական դիրքով պայմանավորված՝ ուղղակիորեն ազդեցություն են ունենում գնման գործընթացի վրա:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ հարցը տևական քննարկումների փուլ է անցել՝ այնպիսի բալանսավորված մեխանիզմ ունենալու համար, որ պետական շահի տեսանկյունից ճիշտ որոշում կայացվի: «Նպատակն էր արհեստականորեն դուրս չմղել գնումներին մասնակցելուց այնպիսի կազմակերպություններին, որոնք լավ կլիներ որ մասնակցեին և այնպիսի պաշտոնյաներին, որոնք իրականում ազդեցություն չունեն տվյալ գնումների գործընթացի վրա»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:

Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել փաթեթի ընդունման ռիսկերին, փոխկապակցվածության սանդղակի ճշգրտմանը, որոշ ընկերությունների մասնակցության ընթացակարգային բարդություններին: Գնահատական է հնչել, որ խնդիրը համակարգային է, և նման խիստ միջամտություններով այն չի լուծվելու:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ խնդիրը պետական համակարգի և բիզնեսի սերտաճումն է: «Քանի որ մենք, ցավոք, դեռ ինստիտուտների կայացածության առումով այն աստիճանի չենք հասել, որ կարողանայինք հընթացս բոլոր ռիսկերը չեզոքացնել, դրա համար գնում ենք այս տարբերակին: Կարգավորումը տնտեսական առումով որոշակի սահմանափակումներ է ենթադրում, բայց կոռուպցիոն ռիսկերի զսպման առումով շատ կարևոր է»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: