Բնակարանային գողության փորձը կանխվեց (տեսանյութ)
Գողության փորձի վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց մարտի 12-ի գիշերը՝ ժամը 02։53-ին։ Մանթաշյան փողոցի բնակիչը հայտնում էր, որ մեկը փորձում է պատշգամբով մտնել իր բնակարան։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները շտապ մեկնեցին նշված վայր։ Շենքի բակում նրանք նկատեցին կասկածելի վարք դրսևորող երկու հոգու, որոնք իրավապահներին տեսնելով՝ դիմեցին փախուստի։
Հետապնդումը կարճ տևեց․ նույն փողոցում բնակարանային գողության փորձ կատարելու կասկածանքով երկուսն էլ ձերբակալվեցին և տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։
Քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայողների և մայրաքաղաքի պարեկների համագործակցությամբ պարզվեց ձերբակալվածների ինքնությունը․ մեկը Մայիսի 9-ի փողոցի 31-ամյա բնակիչ էր, մյուսը՝ Վերին Շենգավիթի 30-ամյա բնակիչ։
Տուժած քաղաքացուց ընդունվել է հաղորդում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեպքի հանգամանքները պարզվում են։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ