Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը Երևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունը Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել Սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. Ռոնալդինյո Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը ԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալԹուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանըԱԱ-2026․ Կանադան 1-0 հաշվով հաղթեց Հարավային Աֆրիկային և դուրս եկավ 1/8 եզրափակիչՀրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումըԵրիտասարդության միջազգային օրը Կապանում. ինչպիսի միջոցառումներ են նախընտրում երիտասարդները․ առցանց հարցումԱնցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվելԻրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. AxiosԼոռու մարզի որոշ հասցեներում գազ չի լինիYandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավարՍահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներըԱրարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՄակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվինՆոր բացահայտումներ ԱմբերդումԱրարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաՎառելիքի դեֆիցիտը հարվածել է Ռուսաստանի բեռնափոխադրումների ոլորտինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթություններըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵրևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերը
Հայաստան

Համաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետ

Համաներում Հայաստանում չի ծրագրվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը՝ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարության առաջ խնդիր է դրված զարգացնելու այդ համակարգն այնքան, որ լիովին փոխարինի համաներմանը։ Վարչապետի խոսքով՝ վերլուծությունները ցույց են տվել, որ համաներումը մեծացնում է կրկնահանցագործությունների թիվը։

«Առաջիկայում համաներում պլանավորվո՞ւմ է»,- հարցնում է Վայքի բնակիչներից մեկը վարչապետ Նիկոլ  Փաշինյանին։

«Այս տարի չենք պլանավորել»։

Հարցնողի հարազատը քրեակատարողական հիմնարկում է՝ ամիսներ առաջ ավտովթարի հետևանքով մարդու կյանք խլելու պատճառով։

«Երիտասարդներ են, դուրս գան, ընտանիք կազմեն»։

Փաշինյանն իր օրինակով է հարցին պատասխանում․տարիներ առաջ եղել է քրեակատարողական հիմնարկում և համաներմամբ ազատ արձակվել։ Բայց դա, վարչապետի խոսքով, ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում էր՝ միջազգային ճնշման ներքո։ Այժմ կառավարությունն առաջնորդվում է ոչ թե համաներում կիրառելու, այլ վերասոցիալականացման ու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը զարգացնելու սցենարով։ Սա, Փաշինյանի համոզմամբ, ավելի մարդակենտրոն և արդարացի մոտեցում է։

«Երբ խոսքը համաներման մասին է, այդ ակտն անձի հատկանիշները հաշվի չի առնում։ Դա համատարած է․ այսինչ հոդվածով է դատված, և այսքան է մնացել, բոլորին բաց է թողում։ Նախկին մեր բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, ես հիմա կոնկրետ տոկոս չունեմ, բայց համաներումից հետո մի հսկայական մասը առաջին 3 ամսվա մեջ վերադառնում է քրեակատարողական հիմնարկ»։ 

Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տվյալներով՝ 2025-ին ծառայության շահառուների թիվը 20․132 է՝ 2024-ի շահառուներից 6․920-ով ավելի։ Նույն ժամանակահատվածում նվազել է պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների կրկնահանցագործությունների թիվը՝ 2024-ի 1,5 %–ից 2025-ին դառնալով 1,4 %։ Պայմանական վաղաժամկետ ազատվածների վիճակագրության վերջին թարմ տվյալը նախորդ տարեվերջին հրապարակել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը՝ կենտրոնանալով անհատական մոտեցման վրա»։ 

Դատապարտյալները, վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելով, հավաքում են միավորներ։ 28-ից ավելի միավոր ունենալու դեպքում ՔԿԾ-ն կարող է կազմել դրական զեկույց պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Սակայն վերջնական որոշումն ընդունում են դատախազությունն ու դատարանները։ ՔԿԾ-ի տվյալներով՝ 2024-ին կազմվել է 765 զեկույց, որոնցից միայն 180-ն են եղել դրական։ Դրանց հիման վրա պայմանական վաղաժամկետ ազատվել է 138 դատապարտյալ։ Գալյանի խոսքով՝ նախարարությունն այժմ աշխատում է թե՛ զեկույցների բովանդակությունը, թե՛ բալային համակարգը փոխելու ուղղությամբ․

«Եվ համակարգային խնդիր ունենք՝ ներհամակարգային, այն առումով, որ զեկույցների բովանդակությունը լավարկման կարիք ունի, դրա համար ես ասացի, որ մենք կատարելագործելու ենք պատժի պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտը և նախատեսելու ենք, որ քրեակատարողական ծառայությունը պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը գնահատի, իսկ պրոբացիայի ծառայությունը միայն հասարակություն վերադառնալուց հետո դրսևորելիք վարքագծին պետք է հնարավոր գնահատական տա, այսինքն՝ կանխատեսումների եղանակով դա պետք է տեղի ունենա։ Եվ այդ երկու զեկույցները պետք է ոչ թե հակասեն իրար, այդպիսի  իրականություն այսօր երբեմն ունենք մենք, այլ փոխլրացնեն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ զեկույցները պատասխանեն տարբեր հարցերի։ Մենք հիմա մշակում ենք այն հարցերի շրջանակը, որոնց պետք է պատասխանեն այդ երկու զեկույցները, և ես վստահաբար կարող եմ նշել, որ դրանք ավելի մարդակենտրոն և օբյեկտիվ են լինելու»։

«Որոշում կայացնող մարմինները կաշկանդվա՞ծ են, օրինակ, ցմահ դատապարտված և ծանր հանցագործությունների համար դատապարտված մարդկանց հասարակություն վերադարձնելու» հարցին Գալյանը պատասխանում է՝ գուցե այո․

«Այո՛, դատարանները մտահոգվում են կամ գուցե կարծրատիպային մոտեցում կա, գուցե հաշվի են առնում արարքի վտանգավորությունը, որովհետև, եթե անկեղծ լինեմ, մենք շատ քիչ ցմահ դատապարտյալներ ունենք, որոնք, օրինակ, մեղադրվել են ժամանակին մեկ կամ երկու անձի սպանության համար։ Ունենք շատ սարսափելի դեպքեր իրականում։ Իհարկե, դեպքից կտրվելով պետք է հասկանանք, թե արդյոք այդ վերասոցիալականացման ճանապարհը անձը կարողանում է անցնել կամ պետք է անցնի»։

Դատապարտյալների, կալանավորված անձանց համար վերականգնողական և կրթական ծրագրեր իրականացնում է ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը։ Ծրագրերը ներառում են կահույքագործություն, ծրագրավորում, կարուձև, անձնային աճ, խեցեգործություն, զարդակիրառական արվեստ, հաշվապահություն և այլ դասընթացներ։ 2025–ին այս ծրագրերին պետական բյուջեից հատկացվել է 72 մլն դրամ։ Գալյանի խոսքով՝ այս ծրագրերը դրականորեն են ազդել ոչ միայն պայմանական վաղաժամկետ ազատման, այլև վիճակագրության վրա, ըստ որի՝ դատապարտյալները պատժի ավելի մեղմ պայմաններ են տեղափոխվում։  

«Տոկոսային  հարաբերությամբ կարող եմ ասել, որ 50 %–ից ավելի աճ ունենք այն դեպքերի, երբ անձինք տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներով տեղափոխվել են պատժի ավելի մեղմ պայմաններ՝ պատիժը կրելու կամ ավելի մեղմ անվտանգային գոտի։ Սա նշանակում է, որ Քրեակատարողական ծառայությունը որդեգրել է անհատական մոտեցում՝ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ։ Եվ այդ տեղաբաշխող հանձնաժողովի նիստերը ավելի հաճախ են տեղի ունենում»։

Արդարադատության նախարարության առաջ խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը այնքան, որ լիովին փոխարինի համաներմանը՝ ասում է Նիկոլ Փաշինյանը․

«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք շատ արագ այս պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները այնքան կմեծացնենք, որ ով, այսպես ասած, արժանացել է դրան, համաներմանը չսպասի»։

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման ծրագրերի թիվը վերջին տարիներին աճել է մի քանի անգամ։ Եթե 2019-ին մշակութային ու կրթական միջոցառումներին գրանցվել էր մոտ 2․800 մասնակից, ապա 2024-ին այդ թիվն արդեն հասել է 6․942-ի։ Միայն 2025–ի առաջին չորս ամիսներին քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են 107 տարաբնույթ միջոցառումներ՝ մարզական, կրոնական, մշակութային, որոնց մասնակցել է ավելի քան 2․200 անձ։

Աղբյուրը՝ Ռադիոլուր