Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկը
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված վերջին 2 օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Տեղումները հատկապես շատ առատ են եղել Ամբերդի, Ապարանի, Հրազդանի, Ֆանտանի, Հանքավանի հատվածում։ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է 107մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի կրկնապատիկը։
Այսօրվա դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 234սմ, Ամբերդում՝ 107սմ, Ջերմուկում՝ 101սմ, մյուս լեռնային մարզերում՝ 30-80սմ։
Մարտի 16-ի ցերեկը և 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում տեղումները կշարունակվեն, մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 19-ին ուշ երեկոյան և մարտի 20-ին կրկին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումները երկրի ողջ տարածքում կվերսկսվեն։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ