«Բուլկի» Արամը խոշոր գումար է վճարել ՀՀԿ-ին
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին, ընտրությունների համար 8 միլիոն դոլար է մուծվել ՀՀԿ-ին։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ մեծ գումարի դիմաց Հատուկ քննչական ծառայությունը կարճել է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք տալու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ «Գործը ջրելու մասին օրերս տեղեկատվություն հրապարակվեց մամուլում, որտեղ նշվեց, որ գործը կարճվել է անբավարար ապացույցների հիմքով։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել էր, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները։ Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո համբարձումյանը դիմել էր իրավապահներին։ Գործով ապացույցներ էին ձեռք բերվել, որոնք վկայում էին խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Արամ Հարությունյանը հերքել էր այս ամենը՝ նշելով, թե 2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) իր ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...