Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել 200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվել Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում Նիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները Կոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներում Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվելՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնումՆիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններըԿոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներումՈրքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակելԼոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներԱկնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. ԷրդողանԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն ԱլեքսանյանըԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըԹրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՄեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքներըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըԱշխարհի առաջնությունը՝ ֆավորիտների փորձության և անակնկալների բեմԵրևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումըԳալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելըԿրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում ճիշտ ժամանակինԲուրկինա Ֆասոյի իշխանությունները Ֆրանսիային մեկ շաբաթ են տվել դեսպանատունը փակելու համար. Le Monde«STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերըԻսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունիՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱնտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակումՀայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվումՏղաները պատվով կկատարեն իրենց զինվորական պարտքըՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձըԲրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերըՂարիբաբադին հերքել է Դոհայի բանակցությունների մասին լուրերըՍաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է ՊեկինՇրջակա միջավայրի նախարարը Սեուլում կմասնակցի SOI Global Dialogue-ինԱվստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտինԿացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքներըԻրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետՄասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչըԾանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԷկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերըԵրևանի պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանխել օտարերկրացու ինքնասպանությունըՌուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրելՍա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է. ՌոնալդինյոՀայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է ԻռլանդիայինՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

ՀՀ ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել անվտանգության սպառնալիքներ. «Հետք»

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ 2025 թ. աշնանը ՔԱԿ-ում եւ հայկական երկու ավիաընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած աուդիտը չի վերհանել այնպիսի թերություններ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ թռիչքների անվտանգության վրա կամ սպառնալիք հանդիսանալ դրանց անվտանգ ապահովման համար, գրում է Հետքը»։

Նկատենք, որ 2020-ի ամռանից մինչ օրս հայկական ավիաընկերությունները ներառված են ԵՄ «սեւ ցուցակում» (պաշտոնապես՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ - EU Air Safety List) եւ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:
«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը (ԵՄ հիմնական գործադիր մարմինը)՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը: 2020-ին Հայաստանը ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվել է հենց EASA-ի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա:

«Ապացուցեցինք, որ «սեւ ցուցակի» մեջ չենք, ավելի բարձր ենք: Թե՛ ICAO-ի, թե՛ գործընկեր երկրներից հրավիրված մասնագետների կողմից ստուգվել են մեր բոլոր ավիաընկերությունները: Պարզվեց, որ Հայաստանում չկա մի ավիաընկերություն, որ ունենա Level 1 finding (առաջին մակարդակի խախտում, որի հայտնաբերման պարագայում հարկ կլիներ հրատապ դադարեցնել, կասեցնել կամ սահմանափակել տվյալ ավիաընկերության գործունեությունը): Այսինքն՝ հայկական ավիաընկերությունները համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին: ICAO-ն ասաց՝ ձեր թռիչքային պիտանիության ու թռիչքային գործունեության ոլորտները նորմալ են, ձեր վերահսկողական ֆունկցիաները լավ են: Մենք սրանց պատճառով ենք գտնվում ԵՄ «սեւ ցուցակում»»,- անցյալ տարի «Հետքին» պատմել էր Միհրան Խաչատրյանը:

ICAO-ի դրական արձագանքից հետո հայկական կողմը 2024-ի հոկտեմբերին դիմել էր Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինությանը (DG MOVE)՝ հայտնելով, որ հայկական կողմը պատրաստ է եվրոպացիների նոր այցին՝ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու նպատակով վերջնական գնահատման:

Երբ Միհրան Խաչատրյանին նախորդ տարի հարցրել էինք, թե արդյոք հնարավոր է, որ ICAO-ի «քննությունը» հաջող անցնելուց հետո ՔԱԿ-ը ձախողի ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու հարցում, Խաչատրյանն արձագանքել էր. «Իրենք պիտի ասեն, որ համաձա՞յն չեն ICAO-ի որոշման հետ»:

Սրանից շուրջ մեկ տարի անց՝ այս ամսվա սկզբին, «Հետքի» դիտարկմանը, որ ICAO-ն դրական է գնահատել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում կատարված փոփոխությունները, հետեւաբար երբ կարելի է ակնկալել հայկական ավիացիայի դուրսբերումը եվրոպական «սեւ ցուցակից», ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արձագանքել է, որ սա տեխնիկական հարց է, եւ որքան էլ վերջնական քաղաքական որոշումը կայացնում է Եվրահանձնաժողովը, անհրաժեշտ է, որ դրանից առաջ հայկական կողմը հասցեագրի եվրոպացի մասնագետների կողմից առաջադրված բոլոր տեխնիկական կետերը: Մյուս կողմից, ըստ աղբյուրի, ԵՄ մարմինները գործում են ICAO-ից անջատ:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ մեր նույնատիպ հարցին պատասխանել է այսպես. «Հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, եւ մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ: Քանի դեռ այդ ամենը չի արվել, որոշում դեռ չկա: Եվս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ թռիչքային անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի»:

Սակայն Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը պնդում է, որ եվրոպացիները վերջին գնահատողական այցի ժամանակ թե՛ ՔԱԿ-ում, թե՛ հայկական ավիաընկերություններում չեն գտել թռիչքային անվտանգությանը սպառնացող խնդիրներ:

Հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ՔԱԿ-ը 2024-ի հոկտեմբերին դիմել է DG MOVE-ին (Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինություն)՝ նախաձեռնելով հայկական ավիաընկերությունները ԵՄ «սեւ ցուցակից» դուրս բերելու գործընթացի մեկնարկը։

2024-ի նոյեմբերին տեղի է ունեցել DG MOVE-ի հետ առաջին հանդիպումը՝ 2020-ից հետո իրականացված ուղղիչ գործողությունները վերանայելու, միջազգային թռիչքային անվտանգության ստանդարտներին դրանց համապատասխանությունը գնահատելու եւ վավերացնելու նպատակով։ Ինչպես «Հետքին» փոխանցել է Մ. Խաչատրյանը, այս հանդիպումից հետո՝ 2024-ի դեկտեմբերին, ՔԱԿ-ը կատարած ուղղիչ գործողությունները եւ դրանց իրականացումը հավաստող փաստաթղթերը պաշտոնապես ներկայացրել է DG MOVE-ին՝ վավերացնելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար։

Դրանից 4 ամիս անց՝ այս տարվա ապրիլին, ՔԱԿ-ին են տրամադրվել վերջինիս ներկայացրած փաթեթի գնահատման արդյունքները: Ըստ այդմ՝ DG MOVE-ն առաջարկել է այս տարվա սեպտեմբերի 1-5-ը գնահատողական այց կատարել Հայաստան, որի ընթացքում նախատեսվել է իրականացնել ամբողջական գնահատում (Full Scope Assessment)։