Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզում Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև Մադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրել Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը» Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. Եղոյան

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են
Մամուլ

Ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները

Հայաստանում վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի տեմպերը, որոնք փորձագիտական շրջանակներում հաճախ ներկայացվել են արտաքին գործոններով պայմանավորված հաջողության օրինակ, վերջին շրջանում աստիճանաբար փոխարինվում են աճի դանդաղման, անհավասար բաշխման և կառուցվածքային խնդիրների խորացման ռիսկերով։

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6,2 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև թվացյալ բարձր այս ցուցանիշն առաջին հայացքից կարող է գնահատվել որպես շարունակվող դրական միտում, սակայն հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ տնտեսական աճի տեմպը ոչ միայն չի գոհացնում, այլև բացահայտում է աճի դինամիկայի դանդաղման և ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները։ Տնտեսության կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ աճի հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ ծառայությունների ոլորտը և շինարարությունը։ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսական աճի արդի շրջանի շարժիչները, որոնցում գերակշռում են ծառայությունների և շինարարության ոլորտները, իրականում չեն ձևավորում կայուն և երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմքեր։

Ծառայությունների ոլորտի դիվերսիֆիկացիայի, տեխնոլոգիական արդիականացման ու շուկաների ընդլայնման պակասը, ինչպես նաև շինարարության ոլորտի գերակշռող ազդեցությունը՝ հաճախ պետական կամ կիսապետական ծրագրերի հաշվին, տնտեսության ընդհանուր կառուցվածքը դարձնում են խոցելի արտաքին ցնցումների և ներքին սպառման դանդաղման պայմաններում։

Տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը առավել արտահայտիչ է առևտրի ոլորտում, որտեղ տարեկան աճը կտրուկ նվազել է՝ 14,2 %-ից մինչև ընդամենը 1,5 %։ Սա վկայում է գնողունակության, ներքին սպառման շուկայի հագեցվածության նվազման և արտաքին տնտեսական կապերի թուլացման մասին։ Առևտրի ոլորտի դանդաղումը հաճախ տնտեսական ակտիվության ընդհանուր թուլացմանը նպաստող լրացուցիչ գործոն է, քանի որ այս ոլորտը կապված է ինչպես ներմուծման և արտահանման, այնպես էլ ծառայությունների ու արտադրության շրջանառության հետ։ Նույնքան մտահոգիչ է ֆինանսական հատվածի կողմից մատուցվող ծառայությունների աճի տեմպի զգալի թուլացումը՝ 23,7 %-ից մինչև 10,5 %։ Չնայած ֆինանսական ոլորտում դեռևս պահպանվում է որոշակի ակտիվություն, սակայն արդեն ակնհայտ է, որ տնտեսական աճի ներուժը սպառվում է, իսկ ֆինանսական ծառայությունների շուկան բախվում է նոր ռիսկերի և սահմանափակումների։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված դինամիկան ևս վկայում է կառուցվածքային խնդիրների խորացման մասին։ Այս ոլորտի խնդիրները հատկապես վտանգավոր են երկարաժամկետ տեսանկյունից։ Առանց նորարարական արտադրության, տեխնոլոգիական վերազինման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի՝ Հայաստանը դժվարությամբ կարող է պահպանել նույնիսկ ներկայիս տնտեսական աճի տեմպերը։

Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում արձանագրված որոշ աճը (16,3 %-ից մինչև 17,6 %) կարելի է գնահատել որպես դրական միտում, սակայն այդ ոլորտի ընդհանուր մասնաբաժինը տնտեսության կառուցվածքում փոքր է և չի կարող փոխհատուցել մյուս ոլորտների դանդաղումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, չնայած որոշակի դրական ազդեցություն ունի տնտեսության արդիականացման վրա, դեռևս չի դարձել զանգվածային տնտեսական աճի շարժիչ, ինչը պայմանավորված է ինչպես մասնագիտական ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ ներդրումային ու ինովացիոն միջավայրի անհավասարությամբ։

Արտահանման և ներմուծման ցուցանիշների կտրուկ նվազումը՝ համապատասխանաբար 25,8 % և 27,1 % մեկ տարվա կտրվածքով, վկայում է արտաքին տնտեսական ակտիվության զգալի թուլացման մասին։ Եթե մեկ տարի առաջ այս ոլորտներում դիտվում էր երկնիշ աճ, այժմ արտահանման ու ներմուծման կրճատումը բացահայտում է թե՛ արտաքին պահանջարկի անկման, թե՛ ներքին արտադրական կարողությունների սահմանափակման և թե՛ միջազգային տնտեսական միջավայրի անորոշության գործոնները։ Արտահանման նվազումը հատկապես վտանգավոր է, քանի որ այն ազդում է ոչ միայն արտարժույթի հոսքերի, այլև ներմուծման ֆինանսավորման կարողության, աշխատատեղերի պահպանման և տեխնոլոգիական արդիականացման վրա։ Ներմուծման նվազումը ևս բացասական ազդակ է, քանի որ մեծամասամբ պայմանավորված է ներքին սպառման թուլացմամբ և ներդրումային ծախսերի կրճատմամբ։ Ու այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է արտաքին և ներքին պահանջարկի կրճատման երկակի ճնշման տակ։

Տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նշում են նաև Համաշխարհային բանկի փորձագետները, մեծապես պայմանավորված է գլոբալ անորոշություններով՝ աշխարհում առկա քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ռիսկերով, համաշխարհային շուկաների անկայունությամբ և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներով։ Արդյունքում, կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի՝ 2026-ին հասնելով ընդամենը 4,9 %-ի, ինչը բավական ցածր է, եթե հաշվի ենք առնում նախորդ տարիների բարձր ցուցանիշները։

Այս կանխատեսումները հիմնված են ոչ միայն արտաքին գործոնների, այլև ներքին կառուցվածքային խնդիրների խորացման վրա։ Աճի ներկա տեմպերը, հատկապես հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող դանդաղումը, հստակ ազդակ են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի ռազմավարությունների վերանայման անհրաժեշտության մասին։ Աճի բարձր տեմպեր արձանագրելու համար անհրաժեշտ են նորարարական մոտեցումներ, ներդրումների իրականացում, արտադրության դիվերսիֆիկացիա, տեխնոլոգիական արդիականացում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, մինչդեռ ներկայում այս գործոնները բավարար մակարդակի չեն։

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքային խնդիրներից առանձնապես կարևոր է աճի արդյունքների անհավասար բաշխումը։ Չնայած միջին տարեկան աճի ցուցանիշներին, հասարակության լայն շերտերը չեն զգում այդ աճի դրական ազդեցությունը իրենց կենսամակարդակի վրա։ Աճի պտուղները հիմնականում կենտրոնացած են որոշակի ոլորտների, խոշոր ձեռնարկությունների և կապիտալի տեր խմբերի ձեռքում, մինչդեռ բնակչության մեծ մասը շարունակում է բախվել գնաճի բարձր տեմպերին, աշխատավարձերի դանդաղ աճին և սոցիալական պաշտպանվածության պակասին։ Գնաճի տեմպերը վերջին տարիներին այնքան բարձր են, որ բացասաբար են ազդում բնակչության գնողունակության վրա, ինչն իր հերթին կրճատում է ներքին սպառումը և խոչընդոտում տնտեսության զարգացման կայունությունը։ Այս իրավիճակը վտանգավոր է նաև սոցիալական անհավասարության և աղքատության մակարդակի աճի տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել սոցիալ-քաղաքական լարվածության բարձրացման։