Վերացվում է սահմանին 5000 դրամ պետտուրքը․ նոր նախագիծ՝ միտված անցակետերում մեքենաների կուտակումների նվազեցմանը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Օրինագիծը նպատակ ունի նվազեցնել պետական սահմանի ցամաքային անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումները և սահմանել ճանապարհային հարկի արտոնություններ որոշ դեպքերում:
Ըստ նախագծի՝ հետաձգվում են բնապահպանական և ճանապարհային հարկերը։ Վճարումը կարելի է կատարել սահմանը հատելուց հետո՝ մինչև 15 աշխատանքային օր (բայց ոչ ուշ, քան ՀՀ տարածքից ելքը):
- Վերացվում է սահմանին 5000 դրամ պետտուրքը։ Փոխարենը բարձրանում է հետագա հայտարարագրման ժամանակ՝ բեռի քաշից կախված.
- մինչև 3 տ՝ 7000 դրամ (նախկինում՝ 5000),
- 3–10 տ՝ 13 000 դրամ (նախկինում՝ 10 000),
- 10–25 տ՝ 18 000 դրամ (նախկինում՝ 15 000),
- 25–60 տ՝ 24 000 դրամ (նախկինում՝ 20 000),
- 60 տ-ից ավելի՝ 35 000 դրամ (նախկինում՝ 30 000):
Փոփոխությունները տնտեսվարողների համար լրացուցիչ բեռ չեն ստեղծում, որոշ դեպքերում՝ նվազեցնում են:
- Միասնական բնապահպանական հարկ ՀՀ-ում չգրանցված մեքենաների համար։ Անկախ արտանետումների նորմերից (չափումներն անհնար են սահմանին):
- Արտոնություն ճանապարհային հարկից. ՀՀ-ում չգրանցված բեռնատարներին ազատում են հարկից այն ժամանակահատվածի համար, երբ ելքը անհնար է ճանապարհի անանցանելիության պատճառով:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար