Ինչով է վտանգավոր նախճաշից հրաժարվելը
Միշտ նախաճաշող մարդիկ առավել քիչ են ենթարկվում սրտանոթային հիվանդությունների եւ դիաբետի ռիսկին։ Այս մասին է վկայում Թել Ավիվի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը, հայտնում է MedicalXpres կայքը։
Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշով 18 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է դիաբետ, եւ 18 մարդ մարմնի նորմալ զանգվածով։ Փորձնական օրերից մեկի ընթացքում նրանք սնունդ են ընդունել նախաճաշին եւ ճաշին, իսկ մյուս օրը՝ միայն ճաշին։ Ընդ որում, նրանցից արյուն են վերցրել հետազոտությունների համար, որոնք պետք է պարզեին սպեցիֆիկ սպիտակուցների խտությունն արյան մեջ։ Դրա միջոցով էլ՝ մարսողության հետ կապված գեների ակտիվությունը։ Բացի այդ, պետք է պարզեին գլյուկոզայի, ինսուլինի, մարսողական հորմոն գլյուկագոնանման պեպտիդ 1-ի եւ դիպեպտիդիլպեպտիդազ 4–ի քանակը։ Վերջինս ֆերմենտ է, որը մասնակցում է իմունային համակարգի կարգավորմանը։
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ նախաճաշելը գեների ճիշտ էքսպրեսիա է ձեւավորում, որոնք պետք է միանան օրվա կոնկրետ ժամերի։ Դա էլ իր հերթին օգնում է կարգավորել մարմնի զանգվածը, զարկերակային ճնշումը, էնդոթելի (հարթ բջիջներից կազմված բարակ շերտ, որով ծածկվում է սրտի խոռոչների, փականների, արյունատար անոթների, ավշային անոթների ներքին պատերը) ֆունկցիան եւ կանխում է աթերոսկլերոզի առաջացումը ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ դիաբետիկների մոտ։
Նախաճաշը բաց թողող մարդկանց մոտ արյան մեջ շաքարի քանակի տատանումներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ նրանք օրվա մյուս ժամերին ինսուլինի նկատմամբ պակաս զգայուն են եղել։ Մարդիկ ավելի հակված են եղել ավելորդ քաշին, անգամ եթե շատ չեն կերել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար