«Եվ սովորել, եւ աշխատել» սկզբունքը՝ մասնագիտական կրթության հիմքում
ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով։
Քննարկումն ընթանալու է հետևյալ հարցադրումների շուրջ` ՀՀ և ԼՂՀ մասնագիտական կրթության և ուսուցման պետական քաղաքականության առաջնահերթությունները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, աշխատանքի վրա հիմնված կրթության, ինչպես նաև ինքնաֆինանսավորման հիմքերի օրենսդրական ամրապնդմանն ուղղված առաջարկներ, ՄԿՈՒ ոլորտում ներառական կրթության ներդման օրենսդրական կարգավորումը։
Հիմնական զեկուցողն է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Քննարկումն անցկացվում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։
Նախարարն իր խոսքում մեկնաբանեց, թե ինչու ժամանակին արհեստագործական ուսումնարաններ սկսեցին քիչ հաճախել` 1990-ականներին աշխատաշուկան թելադրեց այլ մասնագիտություններ, օրինակ` բժշկություն, իրավաբանություն։ Արդյունքում արհեստագործական մասնագիտությունները հետ մղվեցին. «Այսօր բարձրագույն կրթությունը չի կարող ապահովել մասնագիտական աշխատաշուկան»:
Եվ սովորել, եւ աշխատել. ըստ նախարարի` սա նաեւ պետք է դնել այսօրվա միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության հիմքում. «Այս դուալ կրթական համակարգը մենք համարում ենք մեր կրթական բարեփոխումների հիմքը, մանավանդ մի շարք մասնագիտությունների, մասնավորապես շինարարական ուղղություններում ունենք թափուր աշխատատեղեր»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար