Ջրարբի գյուղի դպրոցի ծնողները պատրաստվում են փակել Երևան-Մարգարա ճանապարհը
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողները պատրաստվում են փակել Երևան-Մարգարա մայրուղին՝ պահանջելով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպում։
Ծնողները բողոքում են դպրոցի անմխիթար վիճակից։ «Ազատության» հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ իրենք նույնիսկ արգելել են երեխաներին դպրոց հաճախել։ Նրանց խոսքով՝ դպրոցի ապակիները ջարդված են, փոխարենը պատուհանները պոլիէթիլենային տոպրակներով են պատված, պատերին մեծ ճեղքեր կան, նրանք մտավախություն ունեն, որ մի օր պատերը կփլվեն երեխաների վրա։ Դպրոցը ջեռուցում չունի, դասարաններում նավթի վառարաններ են տեղադրված։ Ծնողներն ասում են, որ երեխաներին ձմռան ամիսներին դպրոց գրեթե չեն ուղարկում, քանի որ դասասենյակներում ցուրտ է, երեխաները հիվանդանում են։
Ծնողները սպասում են մարզպետին, հակառակ պարագայում, խոստանում են փակել ճանապարհը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար