Հնդկաստանը Ճապոնիայի հետ քննարկում է Լուսնի համատեղ հետազոտության ծրագիրը
Հնդկաստանը Ճապոնիայի հետ քննարկում է Լուսնի համատեղ հետազոտության ծրագիրը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության նախագահ Կիրան Կումարը ՝ Տիեզերական գործակալությունների ասիական ֆորումի ժամանակ, փոխանցում է «Սինհուան»։
Կումարը հայտնել է, որ Հնդկաստանի ու Ճապոնիայի հետազոտական կառույցները հարթում են համագործակցություն՝ ակնկալելով Լուսնի հետագա հաջող հետազոտություն։
Ավելի վաղ թե Հնդկաստանը, թե Ճապոնիան սկսել էին հետազոտել Լուսինը։ Ճապոնիան 2007-ին հաջողությամբ գործարկել էր «Կագույա» լուսնային զոնդը, իսկ Հնդկաստանը 2008-ին՝ «Չանդրայան 1» տիեզերական ապարատը։ Ըստ հնդկական լրատվամիջոցների վերլուծության՝ հնդկական «Չանդրայան 1» ծրագրի վրա ծախսվել է մոտ 80 մլն դոլար, իսկ ճապոնական «Կագույա» ծրագրի վրա՝ 480 մլն դոլար, դրա համար էլ երկկողմանի համագործակցության շնորհիվ Ճապոնիան կկարողանա ուսումնասիրել հնդկական մեթոդը, որի օգնությամբ հնարավոր է ավելի քիչ ներդրումներով ավելի լավ արդյունքի հասնել, իսկ Հնդկաստանն էլ իր հերթին հույս ունի ֆինանսական աջակցություն ստանալ ճապոնական կողմից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...