Սնունդը կուլ տալու արագությունն ազդում է շաքարաշտի առաջացման ռիսկի վրա
Սնունդը կուլ տալու արագությունն ազդում է ճարպակալման, շաքարախտի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի վրա: Որքան արագ եք կուլ տալիս սնունդը, այնքան ավելի են մեծանում ռիսկերը, պնդում են Հիրոսիմայի համալսարանի հետազոտողները:
Հիրոսիմայի համալսարանի սրտաբան, բժիշկ Տակայուկի Յամաձին եւ իր գործընկերները ուսումնասիրել են 642տղամարդու եւ 441 կնոջ: Հետազոտության սկզբում՝ 2008-ին փորձի մասնակիցները բոլորն առողջ էին եւ նրանց միջին տարիքը 51 տարեկանն էր: Նրանց խնդրել էին նկարագրել իրենց սնվելու արագությունը՝ դանդաղ, նորմալ եւ արագ: Համապատասխան իրենց պատասխանների, նրանց բաժանել էին երեք խմբի:
Ապա 2013-ին՝ ուսումնասիրության մեկնարկից հինգ տարի անց, մասնակիցները կրկին հետազոտվել էին: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց սննդի ընդունումը գնահատել էին «արագ», առողջության հետ կապված էականորեն ավելի շատ խնդիրներ են հայտնաբերվել, քան նրանց մոտ, որոնք նորմալ կամ դանդաղ ՝ին համարել արագությունը:
Հնգամայա ժամանակահատվածում գիտնականները հայտնաբերել են, որ 11,6 տոկոս արագ ուտողների մոտ մետաբոլիկ համախտանիշ է զարգացել: Ընդ որում նրանք, ովքեր միջին արագությամբ են կերել, տվյալ վիճակին են ենթարկվել 6,5 տոկոսով, իսկ դանդաղ ուտողների խմբում՝ ընդամենը 2,3 տոկոս: Պարզվել է, որ արագ ուտելը անմիջականորեն կապված է քաշի ավելացման, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման եւ գիրանալու հետ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար