Նոր հանրային քննարկում է նախատեսել Օձունում. Արդվեցիներն անհանգիստ են
Նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Օձուն համայնքի համայնքապետարանի շենքում նախատեսված է հանրային քննարկում՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար:
Նշենք, որ այս տարվա մայիսին ստեղծված «Միռամ» ընկերությունը դեռ ամռան սկզբից էր ցանկանում հանրային քննարկումներ իրականացնել: Հուլիսի 26-ին նախատեսված հանրային քննարկումն այդպես էլ չէր կայացել: Արդվեցիները, կտրուկ դեմ լինելով իրենց գյուղի տարածքում հանքի գործարկմանը, Հայաստանի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից ժամանած բնապահպանների աջակցությամբ վաղ առավոտից փակել էին գյուղ տանող ճանապարհը, այդպիսով չթողնելով ընկերության ներկայացուցիչներին հասնել հանդիպման վայր:
Օգոստոսի 2-ին էլ Արդվի համայնքում գումարված ավագանու արտահերթ նիստին համայնքի ավագանին մերժվել էր Արդվիի վարչական տարածքից 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկը:
Նույն օրը համայնքի բնակիչները նաեւ բաց նամակ էին հղել ՀՀ կառավարությանը, պահանջելով մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը:
Այժմ, երբ հրապարակվել է նոր հանրային քննարկման ժամանակացույցը, արդվեցիներն անհանգիստ են:
Նշենք, որ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արդվին, մի քանի համայնքների հետ միանալով, հայտնվեց Օձուն խոշորացված համայնքի կազմում: Ու արդվեցիները մտավախություն ունեն, որ Օձունի ավագանին կարող է տալ իր համաձայնությունը՝ երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման համար:
«Միռամի» հայտի նախնական տարբերակում հանքերեւակման տեղամասն ընդգրկում էր Մղարթի 54հա եւ Արդվիի 146հա տարածքները:
Նոր՝ լրամշակված նախագծում նշված է, որ հանքերեւակման տեղամասը՝ 54հա, ներառված է Մղարթ համայնքում ու մոտակա բնակավայրերն են` Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան Կողես, Օձուն գուղերը:
Արդվեցիները վստահեցնում են՝ նույնիսկ Մղարթի տարածքի օգտագործման դեպքում առաջնային վտանագավոր գոտում կհայտնվեն Արդվիի բնակիչները:
News.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում գյուղացիները կարծիք են հայտնում՝ սա նաեւ խորամանկ քայլ է «Միռամի» կողմից, թույլտվություն ստանալու ու հետագայում հանքերեւակաման տարածքներն ընդլայնելու համար:
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստի համաձայն՝ «Միռամ» ՍՊԸ-ն գրանցվել է 2017թ-ի մայիսի 10-ին: Նորաբաց ընկերությունը հիմնադրել են ՌԴ քաղաքացի Հենրիկ Գեւորգյանը, ՀՀ քաղաքացիներ Անահիտ Դանիելյանը եւ Արայիկ Զադոյանը: Վերջինս հանդիսանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենը, Անահիտ Դանիելյանը եւս ազգակցական կապերով կապված է Վահրամ Բաղդասարյանի հետ:
Վահրամ Բաղդասարյանը, սակայն, Արդվիում հանքի գործրակման հետ կապված աղմուկից կարճ ժամանակ անց սկսեց հերքել իր կապը նշված ընկերության հետ: Գրեթե նույն ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հիմնագիրների ցանկից հանվեցին ՀՀ քաղաքացիներ Անահիտ Դանիելյանի եւ Արայիկ Զադոյանի անունները, հիմնադրի մենաշնորհը թողնելով ՌԴ քաղաքացի Հենրիկ Գեւորգյանին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր