Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿ Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետո Բրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը Աստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարը Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ «Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար Վաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվել

Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետներիՇոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներինՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը«Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԴեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ ՀարությունյանՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՄերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԽոսրովի անտառի տեսաթակարդը ֆիքսել է գորշ արջի և քոթոթների զբոսանքը պետական արգելոցումԻսրայելը խաղաղություն չի ցանկանումԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը«Էվրիկա»-ում հայտնաբերվել են 32 վարչական իրավախախտման դեպքեր«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանըWildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաներըԻսրայելական ուժերին մեղադրում են Հարավային Լիբանանում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջԵրբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասինՆիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ ՄակունցինՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռԱռավել կառուցողական եմ լինելու․ Ռուբեն ՌուբինյանԱրսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնինՀնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորություններըՕգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ- ն այսօր կկանգնեցվի շոգի ու երաշտի պատճառովԼիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԿդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներԹրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասինՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԱննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերում
Հայաստան

Գործադիրը հավանություն տվեց ընտանեկան բռնեության կանխարգելման մասին օրինագծին

 

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 16-ին նիստին դրական եզրակացություն տվեց օրակարգում ընդգրկված ընտանեկան բռնեության կանխարգելման մասին աղմկահարույց օրենքի նախագիծը:

Նախագծը, որն ի սկզբան կրում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» անվանումը, այժմ արդեն անվանափովել է` դառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ: Նախագծի վերնագրի փոփոխությամբ պայմանավորված են նաև օրինագծի տեքստում արված այլ խմբագրումները, մասնավորապես, «ընտանեկան բռնության դեմ պայքար» եզրույթն այլևս չի գործածվում:

Ի՞նչ է առաջարկում օրենքի նախագիծը

Մասնավորապես նախագծի նոր տարբերակում սահմանվել է, թե ի՞նչ է նշանակում անձին տնտեսական, հոգեբանական բռնության ենթարկելը:

Ըստ այդմ՝ «հոգեբանական բռնությունը հետևյալն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը»:

Տնտեսական բռնությունը սահմանվել է այսպես՝ «անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը»:

Նախագծերի փաթեթով, womennet-ի բռնության կանխարգելման նպատակին են ուղղված՝

ա) ընտանիքում բռնության պատճառների և պայմանների վերաբերյալ համակարգային հետազոտություններ կատարելու պահանջը.

բ) ընտանիքում բռնության կենտրոնացած հաշվառման պահանջը՝ ընդգրկելով ինչպես պաշտոնապես գրանցված, այնպես էլ ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հատուկ կառույցների կողմից հաղորդված, սակայն իրավապահների կողմից պաշտոնապես չգրանցված միջադեպերը.

գ) իրավապահ մարմինների, կրթական և բժշկական հաստատությունների, հատուկ կառույցների աշխատակիցներին պարբերաբար վերապատրաստելու պահանջը, ինչը կնպաստի նրանց կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ հայտնաբերմանը և կանխմանը.

դ) պաշտոնական նախազգուշացման պարագայում Ոստիկանության կողմից անմիջապես Աջակցության կենտրոնին տեղյակ պահելը, և վերջինիս կողմից ընտանիքում բռնության սպառնալիքի վաղ փուլում միջամտելու և ընտանիքին հոգեբանական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը.

ե) բռնարարի համար ալկոհոլամոլությունից, խաղամոլությունից, թմրամոլությունից և թունամոլությունից բուժում անցնելու և հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը, որն ուղղված է նրա սոցիալական վերականգնմանը.

զ) հանրության համար իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցացնելու, «թեժ գծով» անվճար խորհրդատվություն տրամադրելու պահանջը.

է) բռնարարներին պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու պահանջը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման տեսանկյունից հարկ է ընդգծել նաև նախագծով առաջարկվող` նախազգուշացման ինստիտուտը, որը կիրառվում է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: Սա թույլ է տալիս վերոնշյալ անձանց վերցնել կանխարգելիչ հաշվառման և նրանց պարբերաբար այցելելու միջոցով կանխել բռնության նոր դրսևորումները», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ: