Լավրովի այցը Հայաստան սովորական այցելություն չէ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցը չի կարելի համարել սովորական: Նշենք, որ Լավրովը հայտարարել է՝ այցելությունները նվիրված են Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
«Ռուսաստանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ, օգտագործում է ցանկացած՝ թեկուզ աննշան հնարավորություն, որպեսզի ցուցադրի իր ակտիվությունը առաջին հերթին Երևանին և Բաքվին: Առավել ևս, եթե խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար այդքան կարևոր տարեդարձերի մասին է, ապա այդ դեպքում արդեն սխալ կլինի Լավրովի այցն անվանել սովորական այցելություն: Ուստի կարծում եմ, որ հենց այս իրադարձությունն է նրա այցելության գլխավոր պատճառը: Չկան ինչ-որ թաքնված նպատակներ, խորամանկություններ կամ ինչ-որ «ճկուն դիվանագիտություն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...