Պատերազմից առաջ եւ պատերազմից հետո
Ցանկացած պետություն երաշխավորված չէ պատերազմից, ինչպես նաեւ պարտությունից: Որպես կանոն, պատերազմից հետո, պետությունները, դրանց ղեկավարները, հանրությունը հետեւություններ են անում:
Մենք այդպիսին չենք: Մենք դասեր քաղել չենք սիրում կամ չենք ուզում: Մենք հորինում ենք սուտ, գտնում մեկ կամ մի քանի դավաճան, պարտության ամբողջ մեղքը բարդում դրանց վրա ու շարունակում ապրել այնպես, ինչպես պատերազմից եւ պարտությունից առաջ:
Մենք անգամ հաղթանակից դասեր չքաղեցինք: Մրցակցություն էր ապացուցելու, թե ով հաղթեց պատերազմը: մեկը մեկին հերթ չտալով գրքեր էին հրատարակում, ապացուցելով, թե հաղթանակը հենց իրենց շնորհիվ է եղել:
Հիմա, երբ 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, մենք ապրում ենք այնպես, ինչպես պատերազմից առաջ: Ցավալի է, բայց փաստ. գերիշխող են դառնում առասպելները, ստերը, հորինվածքները: Որեւէ լուրջ հարցադրում, վերլուծություն, քննարկում չկա ու կարծես քաղաքական հիմնական ուժերը, այդ թվում կառավարությունը չեն ցանկանում, որ այդպիսին լինի: Չեն ցանկանում, քանի որ այսպես հեշտ է:
Այսուհանդերձ, արդեն պետք է կանգ առնել ու լրջանալ: եթե այսպես չվարվենք ծանր մեղքի տակ ենք մտնում ու փորում նոր պարտության կամ աղետի հիմքերը:
Հարցադրումները պատերազմի, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների վերաբերյալ պետք է լինեն, բայց առավել եւս պետք է լսվեն պատասխաններ: Առանց այս ամենի առաջ գնալ չենք կարող:
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...