Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿ Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետո Բրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը Աստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարը Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ «Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետներիՇոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներինՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը«Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԴեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ ՀարությունյանՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՄերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԽոսրովի անտառի տեսաթակարդը ֆիքսել է գորշ արջի և քոթոթների զբոսանքը պետական արգելոցումԻսրայելը խաղաղություն չի ցանկանումԻրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը«Էվրիկա»-ում հայտնաբերվել են 32 վարչական իրավախախտման դեպքեր«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանըWildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաներըԻսրայելական ուժերին մեղադրում են Հարավային Լիբանանում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջԵրբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասինՆիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ ՄակունցինՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռԱռավել կառուցողական եմ լինելու․ Ռուբեն ՌուբինյանԱրսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնինՀնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորություններըՕգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ- ն այսօր կկանգնեցվի շոգի ու երաշտի պատճառովԼիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԿդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներԹրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասինՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԱննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին
Հայաստան

ՔԿՀ-ում թղթախաղից հրաժարվող դատապարտյալին երեք հոգով ծեծել են. նրանցից մեկը՝ «հեղինակություն» է եղել

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերեւույթ հանցագործության դեպքի վերաբերյալ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործի նյութերով պարզվել է, որ 25.06.2017թ.-ին Հրազդան ՔԿՀ-ում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Գ. Արսենյանի եւ այլ դատապարտյալների միջեւ: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի հետեւանքով Գ. Արսենյանը կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած դատապարտյալը պարբերաբար թղթախաղով զբաղվելու առաջարկներ է ստացել իր խցակցի կողմից, սակայն հրաժարվել է եւ պահանջել չանհանգստացնել իրեն: Պատիժ կրելու ընթացքում դատապարտյալն իրեն այլ խուց տեղափոխելու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացրել ՔԿՀ-ի ղեկավարությանը, սակայն դրան սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն իրեն հարկադրել են շարունակել պատիժը կրել նույն խցում:

25.06.2017թ.-ին հերթական անգամ գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու` խցակցի առաջարկը մերժելը վերածվել է վիճաբանության եւ քաշքշուկի, որին միջամտել է անարգել մեկ այլ խցից դուրս եկած, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող մեկ ուրիշ դատապարտյալ, ով ՔԿՀ-ի աշխատակիցների թողտվությամբ, պարզաբանումներ կատարելու պատրվակով Գ. Արսենյանին տեղափոխել է իր խուց: Այնտեղ մի քանի դատապարտյալ, այդ թվում` Գ. Արսենյանի խցակիցը ծեծի են ենթարկել նրան` վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Տուժած դատապարտյալ հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հնարավորություն են ունեցել կանխելու ծանր հանցագործությունը, սակայն նրանք անտեսել են այլ խուց տեղափոխվելու իր խնդրանքը, իսկ դեպքի օրը չեն կատարել ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով իր առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Այսպիսով, «Հրազդան» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: