Լրացուցիչ 2 մլն դոլար է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար
Համաշխարհային բանկը լրացուցիչ 2 մլն դոլար է տրամադրում Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման համար. «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանի եւ Համաշխարհային բանկի ստորագրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի շնորհիվ՝ ջրային ծառայության մատուցման բարելավումից ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ:
ՀԲ երեւանյան գրասենյակից հայտնում են, որ ֆինանսավորումը նպատակաուղղված է ծախսարդյունավետ եւ կայուն ոռոգման ապահովման իր ջանքերում կառավարությանը հետագա աջակցության ցուցաբերմանը՝ էներգիայի օգտագործման կրճատմամբ եւ ջրամատակարարման ժամանակի բարելավմամբ:
Լրացուցիչ ներդրումները կներառեն ներտնտեսային համակարգի կառուցումը՝ Բաղրամյան-Նորակերտի նախատեսված ինքնահոս համակարգի համալրման համար, քանի որ գործող ներտնտեսային համակարգն ի վիճակի չէ հուսալիորեն ոռոգման ջուրն ուղղակիորեն հասցնել գյուղացիների հողատարածքներ:
Ի սկզբանե, ֆինանսավորումը տրամադրվել էր միայն ինքնահոս կառույցի, ինչպես նաեւ մայր եւ միջտնտեսային ջրանցքների համար: Այսպիսով՝ ներտնտեսային համակարգի վերականգնումը կապահովի սկզբնական ներդրումների օգուտների լիարժեք իրացումը:
«Այս ներդրումը հիմնվում է ընթացիկ ծրագրով մինչ այժմ ձեռքբերված արդյունքների վրա: Բանկի միջամտությամբ կնվազի ջրի պակասի խնդիրը, որին բախվում են ֆերմերները, կբարձրանա ջրամատակարարման հուսալիությունը եւ ժամանակին ապահովումը՝ իր հերթին տալով արտադրողականությունը բարձրացնելու հնարավորություն»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն՝ հավելելով. «Բացի այդ, վերակառուցված ներտնտեսային համակարգը կնախագծվի՝ ֆերմերներին ընձեռելով ներտնտեսային տեխնոլոգիաների նոր, օրինակ՝ կաթիլային ոռոգման ընտրություն»:
Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգն ընդգրկում է մոտավորապես 5 կմ երկարությամբ սնուցող ջրանցքի շինարարություն, որը ջուրն ստանալու է Տկահան ջրանցքից (սկզբնաղբյուրը Սեւանա լիճն է), եւ որը վերակառուցված ինքնահոս համակարգով ջուրը կհասցնի շուրջ 573 հա գյուղատնտեսական հողատարածքների՝ 635 ֆերմերների օգնելով իրենց խաղողի եւ պտղատու այգիների մշակման հարցում: Ջրանցքի շինարարությունից հետո երեք պոմպակայանները (Նորակերտ 1-2 եւ Բաղրամյան 1), որոնք սպառել են իրենց ծառայության ժամկետը, այլեւս անհրաժեշտ չեն լինի:
Ծրագրի մյուս ձեռքբերումը Մեղրիի ինքնահոս համակարգի երեք լոտերի շինարարության ավարտն է: Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, ինչպես նաեւ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի երկու լոտերի աշխատանքներն իրականացման ընթացքում են: Ընդ որում այդ երկուսն էլ փոփոխվեցին՝ Գողթ եւ Գառնի համայնքների բնակիչների մտահոգությունները փարատելու համար: Ակնկալվող վերջնարդյունքներից է տարեկան շուրջ 36.4 միլիոն կիլովատ ժամ (կՎժ) էլեկտրաէներգայի տնտեսումը, որը համարժեք է Հայաստանի ոռոգման ընդհանուր կարիքների շուրջ 30 տոկոսին: Ավարտվել է նաեւ ընտրված հեռացնող ջրանցքների վերականգնումը՝ ջրի կորուստը տարեկան շուրջ 23 միլիոն խորանարդ մետրով կրճատելու միջոցով՝ հանգեցնելով ջրթող ջրանցքների ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացման:
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորումը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, փոփոխական սփրեդով ՎԶՄԲ (Վերակառուցման զարգացման միջազգային բանկ) վարկ է, որն ունի 14.5 տարվա արտոնյալ եւ 25 տարվա մարման ժամկետ:
1992 թ. Համաշխարհային բանկին եւ 1993 թ. ՄԶԸ-ին (Միջազգային զարգացման ընկերակցություն) անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ եւ ՎԶՄԲ ընդհանուր հանձնառություններն կազմել են 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր