Անորոշ իրավիճակ Հրազդանի քաղաքապետի որդու վրաերթի գործով. իրավապահները լռում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անորոշ իրավիճակ է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի վրաերթի գործով: 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս՝ նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է: Անցել է 5 ամիս, սակայն, ինչպես նկատում ենք, իրավապահ համակարգը դեռեւս սպասում է հայտնի փորձաքննությունների արդյունքներին: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի որդու պաշտպան Հայկ Սարգսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գործը, ինչին ի պատասխան՝ պաշտպանը հայտնեց. «Այս պահի դրությամբ նոր բան չկա, մեկ հատ եզրակացություն եկավ, նորից է նշանակվել, անորոշ վիճակ է, դեռեւս վերջնական որոշում չկա»»։
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր