Խառնաշփոթ իրավիճակ Շիրակի ՀՀԿ կառույցում. կուսակցությունն ինչու է լքել իր կողմնակիցներին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել տեղի ՀՀԿ կառույցում: Բանն այն է, որ տեղի ՀՀԿ կառույցը Սահակ Մինասյանի գլխավորությամբ, ում անունը վերջերս շոշափվում էր Շիրակի պետական համալսարանում կոռուպցիոն մեղադրանքների համատեքստում, ի սկզբանե սխալ որոշում էր ընդունել՝ առաջադրելով փնջում իր մեծությամբ 6-րդ գյուղի գյուղապետին, անտեսելով այն հանգամանքը, որ խոշոր գյուղերի գյուղապետերը եւս ՀՀԿ-ական են: Արդյունքում ստեղծված խառնաշփոթից օգտվեց դաշնակցական թեկնածուն եւ հիմա, պարտությունից հետո, ՀՀԿ-ն լքել է իր գյուղապետերին եւ կողմնակիցներին, նույնիսկ այն բանից հետո, երբ դաշնակցական գյուղապետի վերահսկողությունից դուրս գտնվող ավագանու անդամները ինքնակազմակերպվել են եւ նորընտիր ավագանիում վերցրել մեծամասնություն, Սահակ Մինասյանը փորձում է ակտիվորեն կազմալուծել նրանց աշպատանքը: Ի դեպ, մյուս 2 խոշորացված համայքների ընտրություններում եւս տեղի հանրապետականները հանդես էին բերում կուսակցական շահի տեսանկյունից խիստ անհասկանալի վարքագիծ: Անի համայնքում ամեն կերպ փորձում էին խոչընդոտել Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությանը, իսկ Ախուրյանում իրենց կադրերին ուղղորդում էին դեպի ԲՀԿ-ական թեկնածուն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր