Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդու ճոխ ունեցվածքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդին՝ Ժորժ Խաչատրյանը, որ այսօր զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պարզվում է՝ բավականին ճոխ ունեցվածք ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի արտադրական նշանակության երկու շինություն, երկու հատ հողամաս, հողին ամրացված երկու հատ անշարժ գույք, հասարակական նշանակության երեք հատ շինություն, մեկ ավտոտնակ, Toyota Camry 2.4 մակնիշի մեկ ավտոմեքենա:
Բացի այս՝ նա մեկ ընկերությունում ունի 18 հազար դրամի բաժնետոմս, մեկ ընկերությունում էլ 25 հազար դրամի բաժնեմաս: Փոխառությունը կազմել է մոտ 74.5 մլն դրամ, իսկ դրամական միջոցը` 5 մլն դրամ: Բայց որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 9 մլն 638 հազար դրամ շահաբաժինը եւ երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է 4 մլն 158 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր