Կալանավորի փախուստի մանրամասները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դատապարտյալ Թելման Ալավերդյանի փախուստի դեպքի առթիվ։
ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1987թ. ծնված Թելման Ալավերդյանը, առողջական խնդիրների կապակցությամբ 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և պահվել նշված հիվանդանոցի մեծահասակների 5-րդ բաժանմունքի հիվանդասենյակում։
Նախնական տվյալներով՝ օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից՝ դատապարտյալը հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով նոյեմբերի 14-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, մտել է սանհանգույց, ապա՝ դեպի ընդհանուր բաց պատշգամբ դուրս եկող դռնով դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 355-րդ հոդվածի 1-ին մասերով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործի շրջանակներում իրականացված որոնողական միջոցառումների արդյունքում փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...