ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել է ոչ թե 409, այլ 626 միլիոն դրամ
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարների չափը, որը նախնական տվյալներով կազմում էր 409 միլիոն դրամ, ավելացել է և հասել շուրջ 626 միլիոն դրամի։ Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Այս գործով որպես մեղադրյալ անցնում է 15 անձ. նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը և օրեր առաջ կալանավորված «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրերի համար բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարը։ Որպես մեղադրյալ ներգրավված անձանցից 2-ը հետախուզվում են։ Չի բացառվում, որ մեղադրյալների շրջանակը մեծանա, և հափշտակված գումարն էլ ավելանա»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր