Նախագահականի կադրերը կտեղավորվեն ԱԺ-ում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Բազմաթիվ աշխատակիցներ այժմ ատեստավորում են անցնում: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը: Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները: Մեր աղբյուրի փոխանցմամմբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:
Բացի դա այժմ ԱԺ-ի մի շարք աշխատակիցների հետ խզվում են աշխատանքային պայմանագրերը՝ եկող տարի նորը կնքելու նպատակով: Այդ դեպքում էլ ԱԺ-ի ուռճացված աշխատակազմից բազմաթիվ մարդիկ կազատվեն աշխատանքից:
Այս տեղեկությունները ստուգելու համար զրուցեցինք ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի հետ: «Օրենքով 3 տարի եւ ավելի աշխատած պետական ծառայողները պարտադիր պետք է անցնեն ատեստացիա: Սա օրենքի պարտադիր պահանջ է: Մնացած խոսակցությունները, ասեկոսեները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- ասաց նա: Ճշգրտմանը, թե ատեստացիան ԱԺ-ի բոլոր աշխատակիցների՞ն է վերաբերվում, Բաբայանը պատասխանեց. «Յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն ատեստացիա»:
Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետք է խզվեն աշխատակցիների հետ կնքված պայմանագրերը, ԱԺ Հանրային կապերի վարչության պետն ասաց, որ պետական ծառայողները պայմանագրային աշխատակիցներ չեն, այլ՝ օրենքի ուժով աշխատողներ են: «Եթե նկատի ունեք տեխնիկական աշխատողներին, կարող է իրենց վերաբերել: Պետական ծառայողների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտություն չկա, բայց բոլոր այն պայմանագրերում, որոնցում անհրաժեշտություն կա կատարել փոփոխություն, դրանք պետք է կատարվեն: Այսինքն, կան որոշակի աշխատողներ, որոնց հետ պայմանագրերի վերակնքում է նախատեսվում, հաշվի առնելով օրենքով սահմանված որոշակի փոփոխությունները»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե որոշ փոփոխությունները ի՞նչ դեպքեր են, Արսեն Բաբայանն ասաց, որ յուրաքանչյուրի մոտ առանձին դեպքեր կարող են լինել: «Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ կատարվում են աշխատակազմի օպտիմալացման աշխատանքները: Գործընթացը դեռեւս շարունակվում է: Օպտիմալացման աշխատանքներից բացի կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Այդ ամենի շրջանակներում որոշակի աշխատողների մոտ անհրաժեշտություն կլինի որոշակի փոփոխությունների»,- եզրափակեց Հանրային կապերի վարչության պետը:
Նշենք, որ 2018 թվականին նախատեսվում է պետական ապարատում կրճատել շուրջ 5500 աշխատատեղ: Կառավարման նախագահական համակարգի վերացմանը զուգահեռ էական կրճատումներ են սպասվում հենց նախագահականում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...