Կարանտինային կենտրոններ տեղափոխված բոլոր արջերը խեղումներ ունեն (տեսանյութ)
Օրեր առաջ Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել նաև «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրի արջը։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում են անազատությունից կարանտինային կենտրոններ տեղափոխված արջերը, մասնավորապես «Էլ Գարդենի» արջը։
«Արջերի պահվածքը, նրանց ռեակցիաները, շատ տխրեցնող են։ Չգիտակցելով՝ տերերը նրանց կերակրել են այնպիսի մթերքով, որ հակացուցված է նրանց օրգանիզմին։ Ինչ վերաբերվում է վարքագծային անոմալիաներին, դրանք որոշ արջերի մոտ կարող են նկատել նույնիսկ ոչ մասնագետները։ Ապարանից տեղափոխված արջը, օրինակ, հայտնվելով ազատության մեջ սկսեց շատ ագրեսիվ վարք դրսևորել, ամենայն հավանականությամբ նրան տանջել են։ Իսկ հենց «Էլ Գարդենի» արջը, հայտնվելով ահռելի ազատավանդակում, ընդամենը 4 մետր տարածության վրա է գնում-գալիս։ Դա հենց այն վանդակի չափն է, որտեղ ապրել է նա»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր