23-ամյա աղջկան առևանգել են մոր աչքի առջև ու տարել Դիլիջան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առեւանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017թ. հունիսի 7-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով, բացահայտ առեւանգել են դստերը եւ տեղափոխել անհայտ ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 7-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը մոր հետ գտնվել է Էջմիածին քաղաքի Կույբիշեւ փողոցում, որտեղ նրանց մոտ՝ թիկունքում, անսպասելի կանգնել է կաթնագույն «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, եւ 3 երիտասարդ, բռնություն գործադրելով, աղջկան նստեցրել են ավտոմեքենան ու հեռացել:
Նշված ավտոմեքենայով աղջկան տարել են նախ Աշտարակ քաղաք, որտեղ փոխել են ավտոմեքենան եւ ուղեւորվել Դիլիջան։ Աղջկան հաջողվել է Դիլիջանում դիմել փախուստի՝ ցատկելով վարձակալված տան պատուհանից։
Էջմիածին քաղաքի 23-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող, հարցաքննվել։ Վերջինս նախապես ճանաչել է առեւանգողներից մեկին, ով սիրահարված է եղել աղջկան, իսկ մյուս երկուսին չի ճանաչել։ Լուսանկարով կատարվել է ճանաչման գործողություն, եւ տուժողը մատնացույց է արել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ով եւս Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.:
2017թ. հուլիսի 10-ին 27-ամյա երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը 2017թ. նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է եւ ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ պարզելու 23-ամյա աղջկա առեւանգմանը մասնակցություն ունեցած մյուս երկու անձանց ինքնությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր