Կրակոցներ Գեղարքունիքում. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատի կրակված պարկուճներ, հետքեր մեքենայի վրա
Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել. ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կ.-ից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող «ԿՌԱԶ» մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ 50-ամյա Արսեն Ա.-ին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 6 հատ 7.62 տարմաչափի /ԱԿՄ/ ինքնաձիգի կրակված պարկուճ, 2 հատ դատարկ գնդակի միջուկ, իսկ ավտոմեքենայի հովացման համակարգի վրա հայտնաբերվել են 7 հատ գնդակի վնասած հետքեր:
Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը. նավ Կարճաղբյուր գյուղի բնակիչ է եւ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան եւ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռուբեն Կ.-ն աշխատում է «ԻՄՊԻԳՐԱ» ՓԲԸ-ի տնօրեն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր