Այսօր ՏԻՄ ընտրություններ են 69 համայնքներում
յսօր՝ նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 69 համայնքներում։
Իսկ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում ղեկավարների արտահերթ ընտրություններ են։
ԿԸՀ փոխանցմամբ, առավոտյան ժամը 8-ին բացված 527 ընտրատեղամասերում սկսվել է քվեարկությունը, որն ավարտվելու է ժամը 20-ին, ապա մեկնարկելու է ձայների հաշվարկը։
Համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ են:
Համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու եւ 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում առաջադրվել է միայն ՀՀԿ-ական, գործարար Կարեն Եղիազարյանը։ Արարատի մարզի Արարատ քաղաքում առաջադրվել է միայն ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը, իսկ Արտաշատ քաղաքում՝ ՀՀԿ-ական, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բենիամինյանը։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՀՀԿ-ական գործարար Առուշ Առուշանյանն ու անկուսակցական Սամվել Հարությունյանը։ Հարությունյանը նախկինում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քննադատն էր, սակայն վերջին շրջանում դարձել է Խաչատրյանի ջերմեռանդ պաշտպանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...