Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդ Ջանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post «Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկը Մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարան Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ Հորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNN Արխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավոր Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր Դիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետ

Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետներիՇոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներինՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը«Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԴեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ ՀարությունյանՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՄերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԽոսրովի անտառի տեսաթակարդը ֆիքսել է գորշ արջի և քոթոթների զբոսանքը պետական արգելոցումԻսրայելը խաղաղություն չի ցանկանում
Մամուլ

Թոշակառուները «խնդրում են» կրճատել իրենց թոշակներն ու ավելի ստացած գումարը հետ գանձել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու, եւ ավել գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ:

Մասնավորապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային ստաժը հաշվարկելու համար որոշակի կասկածներ կամ խնդիրներ են առաջացել, տվել են համապատասխան բովանդակությամբ հայտարարության տեքստ, ասել են, որ արտագրեն ու ստորագրեն: Իսկ այդ հայտարարությունում նշվում է, որ մի ինչ-որ ժամանակահատվածի համար ստաժը հաշվարկելիս անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն այդ ժամանակահատվածում թոշակառուի աշխատելու փաստը:

Թոշակառուն, իր կողմից ձեռագիր գրված ու ստորագրած հայտարարությամբ, համաձայնություն է հայտնում, որ մինչ պահանջվող հիմնավորումները ներկայացնելը, թույլատրում է, որ իր կենսաթոշակը վերահաշվարկվի՝ նվազեցվի: Այդ հայտարարությամբ թոշակառուները նաեւ «խնդրում» են, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի ավելի վճարված գումարը հետ գանձեն՝ իրենց ամենամսյա ստանալիք կոնսաթոշակի 30 տոկոսի չափով: Մեզ դիմած քաղաքացին նշում էր, որ միայն իրենց բաժնում՝ Արաբկիրում, մոտ 300-400 այդպիսի թոշակառուներ կան:

Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը, լսելով հարցը, նշեց, որ ինքը տեղյակ չէ նման երեւույթից ու խոստացավ, որ կուսումնասիրի խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգա մեկնաբանությամբ:

Խնդիրը հետեւյալն է՝ մինչեւ 1992 թվականը մարդկանց աշխատանքային գրքույկներում արված գրառումները համարվում են բավարար՝ հիմք են ընդունվում ստաժ հաշվարկելիս: 1992-2005 թվականների ստաժը հաշվարկելու համար հիմք են ընդունվում տվյալ մարդու կողմից սոցվճար կատարելու մասին տեղեկանքը: Բայց քանի որ կարող են լինել նաեւ դեպքեր, որ գործատուն, օրինակ, սոցվճար չի կատարել, բայց քաղաքացին աշխատել ու աշխատավարձ է ստացել, դրա համար ավելացվել է նաեւ 2-րդ դրույթը, որ եթե այդ քաղաքացին աշխատավարձ ստանալու վերաբերյալ կներկայացնի, օրինակ, աշխատավարձերը փաստող ինչ-որ փաստաթուղթ, ապա նրա ստաժը կհաշվարկվի:

«Քանի որ, եթե դու աշխատավարձ ես ստացել, ուրեմն դու ֆորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ես եղել, եւ որեւէ հաշվապահական հաշվառման անկարգապահություն քեզ չի առնչվում՝ ուրիշի սխալի պատճառով դու չես տուժի»,- «ՀԺ»-ին պարզաբանեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Արդեն 2005 թվականից սկսած մինչեւ 2013 թվականը աշխատողի, նրա ստացած աշխատավարձերի ու մուծած սոցվճարների վերաբերյալ ամբողջ տեղեկտվությունը գործատուները պարտավոր էին ներկայացնել անձնավորված հաշվարկի տեսքով: Բայց պարզվում է, որ այդ ժամանակահատվածում էլ եղել են գործատուներ, որոնք ոչ միշտ են պարտաճանաչ ձեւով ներկայացրել անհրաժեշտ տվյալները: Դրա համար 2005-2013 թվականներին ստաժի հետ կապված խնդիրներ են ունենում նաեւ այն քաղաքացիները, որոնց տվյալները գործատուները պատշաճ չեն փոխանցել, ու նրանք պարտավոր են սոցապահովության բաժիններ ներկայացնել լրացուցիչ տեղեկանքներ, որով կապացուցեն, որ նշված ժամանակահատվածում աշխատել են:

Սկսած 2013 թվականից՝ այդ ամբողջ գործառույթներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, եւ արդեն որեւէ խնդիր, անհայտ չկա: Իսկ բոլոր այն քաղաքացինեը, ովքեր այդպես էլ չեն կարողանա հիմնավորել ինչ-որ ժամանակահատվածում աշխատելու փաստը, նրանց թոշակները համապատասխանաբար նվազեցվելու են, իսկ նրանց ավելի ստացած գումարները պետք է հետ գանձվեն պետբյուջե:

Ու պարզվում է, որ հազարավոր քաղաքացիներ կան, որ այսօր կանգնել են նման խնդրի առջեւ: Նրանց ստաժը հիմա պետք է ճշգրտվի ու հետեւաբար նաեւ դրան համապատասխան կենսաթոշակներն էլ գուցե նվազեցվեն:

«Կենսաթոշակների մասին պետական օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, որի արդյունքում մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը վճարված կենսաթոշակներին մենք չենք անդրադառնում՝ քաղաքացիներից հետգանձում չի լինի, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից հետո կպակասեցվեն այն քաղաքացիների թոշակները, որոնց աշխատանքային գրքույկներում եղել են սխալ գրառումներ: Օրենքի փոփոխության արդյունքում՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո ավելի վճարված կենսաթոշակների համար էլ հավասարապես պատասխանատու են ե՛ւ քաղաքացին, եւ կենսաթոշակային համակարգի համապատասխան աշխատակիցը: Եթե սխալը կատարվել է կենսաթոշակային համակարգի աշխատակցի մեղքով՝ նշանակվել է սխալ կենսաթոշակ, ապա պատասխանատուն, տվյալ դեպքում, հանդիսանում է կենսաթոշակայինի աշխատողը, եթե կատարվել է քաղաքացու մեղքով, ապա պատասխանատուն հանդիսանում է քաղաքացին: Եվ բացառված չեն դեպքեր, որ երկուստեք պատասխանատու լինեն ե՛ւ աշխատողը, ե՛ւ քաղաքացին, ուրեմն նրանցից հավասարապես են հետ գանձվելու ավել վճարված թոշակները»,- նշեց Հակոբ Հակոբյանը:

Այստեղ արդեն պարզ է, թե ինչու են մեզ դիմած քաղաքացիներին տվել մի տեքստ, որտեղ ստաժի սխալ հաշվարկի ամբողջ պատասխանատվությունը իր վրա է վերցնում թոշակառուն: Որովհետեւ այդ դեպքում միայն ինքն է ամեն ամիս իր թոշակից 30 տոկոս վճարելով «մարում» ավել ստացած գումարը: Այսինքն՝ սոցապ բաժնի աշխատակիցները իրենց վրայից մեղքը փորձում են գցել, որպեսզի հանկարծ իրենք չփոխհատուցեն այդ գումարները: Քաղաքացիներն էլ՝ երբեմն չիմացության, երբեմն շոկային վիճակում, երբեմն առանց պատկերացնելու, թե ինչ հայտարարություն է իրենց առջեւ դրված, ստորագրում են ու կրակն ընկնում:

Ուստի նման դեպքերում, երբ քաղաքացին ստորագրել է այդ հայտարարությունը ու հետո է միայն հասկացել, թե ինչ է կատավում, կամ համաձայն չէ իր հանդեպ կայացված որոշման հետ, կարող են դիմել կա՛մ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, կա՛մ ԱԺ՝ համապատասխան հանձնաժողով, եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպք կուսումնասիրվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում