Ինֆեկցիոն վարակից մահացության դեպք թիվ 54 մանկապարտեզում
Aravot.am-ի տեղեկություններով՝ տոնական օրերին արտառոց դեպք է գրանցվել Երևանի թիվ 54 մանկապարտեզում:Դեկտեմբերի 28-ին պարտեզի տոնական միջոցառումներից ու հանդեսներից հետո կտրուկ վատացել է պարտեզի դաշնակահարուհու առողջական վիճակը և վերջինս հունվարի երեքին մահացել է:
Պարզվել է՝ նա ունեցել է մենինգոկոկային վարակ (խմբ. ներառում է բոլոր ինֆեկցիաները, որոնք առաջացնում է Neisseria meningitidis-ը, այն առավել հայտնի է որպես մենինգիտի հարուցիչ) ու այդ օրերին աշխատանքի է գնացել: Հունվարի երեքին դաշնակահարուհու մահից հետո մանկապարտեզի սաներին ու աշխատակազմին հրատապ պատվաստել են: Այս տեղեկությունները լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է թիվ 12 պոլիկլինիկայի տնօրեն Արա Ներսիսյանը:
«Մեզ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը իրազեկել է դեկտեմբերի 31-ի երեկոյան, մեր համագործակցության արդյունքում իմացել են մեր ունեցած պատվաստանյութերի քանակը, ասել ենք՝ ունենք բավարար քանակի:
Դեկտեմբերի 31-ին ճշտումները անելուց հետո հունվարի 1-ից հերթապահությամբ սկսել ենք աշխատել, մանկապարտեզի աշխատակազմից 12 մեծահասակ ենք պատվաստել եւ պարտեզի երեք սան ու ըստ հերթականությամբ սկսել ենք ավելի ինտենսիվ ու մեծաքանակ պատվաստումներ իրականացնել հաջորդ օրերին: Թվով 104 հոգի մեզ դիմել է, ԲԱԿ անալիզ ենք վերցրել, այս պահի դրությամբ՝ոչ մեկի մոտ չի հաստատվել վարակը, բացասական է եկել պատասխանը»,- ասել է Արա Ներսիսյանը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան