Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ Կոպիրկին Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով ՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասին Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Թերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի ՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով Էնթոնի Բլինքենն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հաստատումը

Ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այլընտրանքներ չկան․ ԿոպիրկինՀայաստանում սպասվում է փոփոխական եղանակՓաստորեն, իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա ՆազարյանՀայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինըԿալիֆոռնիայում ձերբակալել են սեփական մահը բեմականացրած թմրաբարոնինՄեսսին կարոտում է ԲարսելոնանԶելենսկու «պատասխան հարվածը»Լուկաշենկոն պատմել է իր մտավախությունների մասինԼեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներինԲա ես ու իմ կարգավիճակի մարդիկ ի՞նչ անեն․ Սոֆյա ՀովսեփյանԴժբախտ պատահարի հետևանքով մահացել է կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ ՂազարյանըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԶելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ ԼավրովՇոլցը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառումըԳեներալ Կարակաևը Պուտինի հետ խորհրդակցությունում. ռուսական «Орешник»-ն ի վիճակի է թիրախներ խոցել ամբողջ ԵվրոպայումԵրևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.comՈվքեր և ինչ ձևաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահՄԱԿ-ն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակինՈ՞վ կդառնա պատգամավորՍարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանՍեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումովՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվելԽոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կանԻնչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքինՍա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյանը՝ Փաշինյանի աղմկահարուց հայտարարության մասինԹուրքիայում հայտնաբերվել է 5-րդ դարի քրիստոնեական կախոց սատանային խոցող Սողոմոն թագավորի պատկերովՄիլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվելԹրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվիՏիգրան Դադունցը նոր պաշտոն ունիՆոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրումը «վրդովեցուցիչ» է որակել«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ ենՌոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցելԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. ԼուկաշենկոՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր ՊողոսյանըԳերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է ԱդրբեջանինԹերակատարվել են բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը, պետական պարտքն աճել է 5.5%-ով Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. ՖիդանԲՏԱ նախարարը հայկական 1-ին արբանյակի արած լուսանկարներ է հրապարակելՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ Հետք Մեդվեդևը մեկնաբանել է ռուսական բալիստիկ հրթիռի հարվածը. փաստորեն սա՞ էր ձեզ ուզածըԱրգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունիԵրրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի Ո՞վ կփոխարինի Դավիթ ԽուդաթյանինՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՌԴ զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. Պուտին
Հայաստան

Ի՞նչ է կատարվել վարչապետի այցերից հետո. մարզադահլիճ կառուցած շինընկերության տնօրենին Փաշինյանը վերջերս էր պարգևատրել

Նախորդ շաբաթ Լոռու և Արմավիրի մարզեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցերից հետո շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրման և գույքագրման նպատակով ԿԳՄՍ նախարարությունում և քաղաքաշինության կոմիտեում ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին NEWS.am-ի հացմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ պարզաբանելով, որ դիտարկված շինարարական օբյեկտները գտնվում են շինարարության փուլում. ծրագրերի վերաբերյալ ավարտական ակտեր կազմված չեն, աշխատանքները դեռևս ընդունված չեն:

Քաղաքաշինության կոմիտեում ձևավորված աշխատանքային խմբում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև նախագծային, շինարարական ու տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Աշխատանքային խումբն իրականացնում է նշված մարզերի շինարարական օբյեկտներում հնարավոր թերությունների ուսումնասիրում և գույքագրում։ Բոլոր խնդիրների վերհանումից ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ամփոփելուց հետո կկազմվի միջոցառումների ժամանակացույց՝ մինչև ծրագրերի ավարտական փուլը խնդիրները վերացնելու նպատակով»,-տեղեկացրին քաղաքաշինության կոմիտեից:

Մինչ պետական գերատեսչությունները կպարզեն վարչապետի հայտնաբերած թերությունների ծավալները, պետության միջոցների հաշվին կատարված ծախսերի արդյունավետությունը, իսկ քաղտեխնոլոգները կգնահատեն՝ արդյոք վարչապետի կատարած նմանօրինակ այցերը շոու են, թե՞ պետական համակարգում առկա «անտերության» վկայություն, փորձել ենք պարզել, թե ովքե՞ր են պատասխանատու իրականացված շինարարության և դրա որակի վերահսկման համար:

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում 5 մարզադահլիճների, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի շինարարությունը, որի կատարման որակից Նիկոլ Փաշինյանը նույնպես դժգոհ է, իրականացրել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ –ն, որը համարվում է Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը: Վերջին 15 տարիների ընթացքում ՀՀ-ում հիշյալ ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես՝ կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական: Ուշագրավ է, որ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ տնօրենին ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել էր Անանիա Շիրակացու մեդալով՝ քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Խոսքը վաստակաշատ շինարար, «Հաէկի շինարարություն» ՓԲԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Վարդանյանի մասին է, որը վարչապետի՝ Արտիմետի միջնակարգ դպրոց կատարած այցի ընթացքում նույնպես ներկա էր նոր վերանորոգված մարզադահլիճում և երբեմն արձագանքում էր վարչապետին հուզող հարցերին:

Նշենք, որ այս դպրոցի մարզադահլիճի զուգարանը ստուգելիս, գործադիրի ղեկավարն արձանագրել էր, որ բոլոր ծորակները պետք է հատ-հատ ամրացվեն: Մարզադահլիճում էլ վարչապետը նկատել էր, որ օդափոխման խողովակը «կախված է», իսկ կից պատերը «ջարդուփշուր եղած»: Բացի այդ, Փաշինյանը դժգոհել էր, որ անջատիչները ոչ ճիշտ տեղում են միացված. «Գնդակով կհարվածեն, կտան անջատիչները ջարդուփշուր կանեն»,-նշել էր նա: Վարչապետին այս մարզադահլիճում ամենից շատ զարմացրել էր առաստաղից կախված ցանցը: Փաշինյանը հետաքրքրվել էր, արդյոք կախված ցանցն ամու՞ր է և չի՞ ընկնի երեխաների գլխին, ինչին ի պատասխան շինարարությունն իրականացրած ընկերության տնօրեն Աշոտ Վարդանյանն արձագանքել էր, որ ամրացված է:

Ավելի ուշ վարչապետն իր ֆեյսբքության էջում գրել էր, որ Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինարարական աշխատանքներն ընդունված կհամարվեն միայն անթերի լինելու դեպքում:

Արտիմետի դպրոցի մարզադահլիճի կառուցապատման աշխատանքների հետ կապված NEWS.am-ը զրուցեց Աշոտ Վարդանյանի որդու՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ ընկերության համահիմնադիր, տնօրենի տեղակալ Հրաչ Վարդանյանի հետ: Վերջինս նշեց, որ վարչապետի դժգոհությունները մեծամասամբ կապված են ոչ թե շինարարության որակի, այլ ոչ ճիշտ տեխնիկական առաջադրանքների, կահավորման և նման այլ հարցերի հետ:

«Վարչապետի բարձրացրած խնդիրները կապված չեն շինարարության որակի հետ, պարզապես, ինչպես միշտ ամբողջ մեղքը փորձում են բարդել շինարարի վրա: Ընդհանուր խնդիրն այն է, որ երբ ինչ-որ բան է կառուցվում՝ տեխնիկական առաջադրանքը կամ նախագիծը գուցե ճիշտ չի տրված լինում, այսինքն չկա ճիշտ տեխնիկական առաջադրանք, թե տվյալ դպրոցին ինչ մարզադահլիճ է պետք»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ շինարարական ընկերությունը մարզադահլիճի կահավորման հետ որևէ առնչություն չունի:

«Մենք ոչ կախիչի հետ կապ ունենք, ոչ վոլեյբոլի դաշտի»,-ասաց նա:

Հրաչ Վարդանյանն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ պատրաստ են վերացնել հնարավոր թերությունները, եթե հանձնաժողովը գույքագրի դրանք:

«Շինարարական օբյեկտը շահագործման հանձնելուց առաջ հանձնաժողովը, որպես կանոն ստուգում է իրականացնում: Եթե այս մարզադահլիճում հանձնաժողովը թերություններ կհայտնաբերի, գրավոր կարձանագրի, մենք պատրաստ ենք սահմանված ժամկետում շտկել դրանք»,-նշեց ընկերության համահիմնադիրը:

Արտիմետի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Դալյանն էլ NEWS.am-ին տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքների որակը ստուգելու նպատակով դեռևս հանձնաժողովային ստուգում չի իրականացվել:

«Թերություները պետք է գույքագրվեն, շտկվեն, որից հետո նոր միայն հանձնում-ընդունումը կարվի»,-ասաց տնօրենը՝ հույս հայտնելով, որ մեկ ամսվա ընթացքում մարզադահլիճը շահագործման կհանձնվի:

Նշենք, որ նախորդ տարի Քաղաքաշինության կոմիտեի արդեն նախկին նախագահ Արմեն Ղուլարյանը Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ վերահսկողության նպատակով այցելել էր մարզական կառույցների շինհրապարակներ, այդ թվում Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի շինհրապարակ: Պետպատվերով իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելիս Արմեն Ղուլյանն առանձնահատուկ կարևորել էր նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է այս տարի ավարտել, ընդհանուր առմամբ 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հիշեցնենք, որ Լոռու և Արմավիրի մարզեր նախորդ շաբաթ կատարած այցերի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել էր մարզերի նոր վերանորոգված դպրոցներում և տեղում ստուգել իրականացված շինարարական աշխատանքների որակը: Դպրոցներից մեկի հանդերձարանում, օրինակ՝ վարչապետը ջանասիրաբար տեղաշարժելուց հետո, պոկել էր պատին ամրացված կախիչներից մեկը և արձանագրել, որ այն անորակ է, իսկ մեկ այլ դպրոցում «բացահայտել», որ ֆոտբոլի դարպասի ցանցը «տուկի թելից է», իսկ բասկետբոլի վահանակը չի համապատասխանում իր պատկերացրած ստանդարտներին և այլն:

Մարզային այցերի ընթացքում հայտնաբերված ենթադրյալ խախտումներին հաջորդեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, այնուհետև նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնանկությունները:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ չնայած բարձրագոչ հայտարարություններին և խոստումներին՝ 2023 թվականին Փաշինյանի ղեկավարած կառավարությունը փաստացի ձախողել է կապիտալ ծախսերի ծրագրերը կրթության ոլորտում, մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը, ներառյալ դպրոցաշինության ծրագիրը, թերակատարվել են 79 տոկոսով, իսկ ավարտված կամ կիսավարտ դպրոցաշինության աշխատանքները , մեղմ ասած, թերի են: