ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Կապանի համայնքապետի հետ խոսել է գլխավոր հյուպատոսության բացման մասին
ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար ՍԵրգեյ Չաշչիխինը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման մասին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 8-ին։
«Սերգեյ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար:
Ռուս դիվանագետը նաև կարևորել է Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների և առաջատար խմբի միջև շփումներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները։
«Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է ռուսական քաղաքների հետ բարեկամական, այսպես ասած, «քույրական» կապերի հաստատման և զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցել է «Русский дом»-ի՝ Սյունիքի մարզում նախագծերի համադրող Լյուդմիլա Աղախանյանը»,- ասված է հայտարարության մեջ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան