«Հայմամուլ» ՓԲԸ-ն այլևս չի գործելու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի 1-ից այլևս չի գործելու «Հայմամուլ» ՓԲԸ-ն:
«Հայմամուլ»-ը նախկինում ծխախոտ և ծամոններ էր բաժանում կրպակներին, ապա թերթերի բաժանորդներին մատակարարում էր օրվա տպագիր մամուլը: Հայաստանում 35 տարուց ավելի գործող, թերթի բաժանորդագրությունն իրականացնող մատակարար ընկերությունն այլևս ծառայություններ չի մատուցելու:
Սա պատահեց լրագրող, խմբագիր վարչապետի օրոք:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հայմամուլ» ՓԲԸ-ից տեղեկանալ, թե պատճառն ինչ է, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
Տեղեկացնենք նաև, որ 2002 թվականին «Հայմամուլ» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կարգավորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը հաստատել էր «Հայմամուլ» ՓԲԸ-ի և մամուլի տարածման մարզային դուստր ՓԲԸ-ի գույքի կազմում գտնվող օտարման ենթակա կրպակների ցանկերը և դրանց օտարման գները: Փաստաթղթերից տեղեկացանք, որ կրպակների գները սկսվում են 200 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 400 հազար դրամի: Տեղեկացանք նաև, որ մինչ օրս օտարվել է 175 կրպակ Երևանում և մարզերում:
Հիշեցնենք, որ «Հայմամուլ» ընկերությունը տարիներ շարունակ ենթարկվել է տարաբնույթ ճնշումների, այդ թվում՝ նախկին իշխանությունների կողմից. շատ փորձեր են եղել ընկերությունից խլելու կրպակները, բայց չի հաջողվել, իսկ հիմա ինքնակամ են օտարվում դրանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան