Ինչու է հետաձգվում Էջմիածնի Մայր տաճարի բացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2022 թվականին, սակայն 2023 թվականին եւս բացումը տեղի չունեցավ, եւ 2023-ի հոկտեմբերի 1-ին նախատեսված մյուռոնօրհնեքը եւս հետաձգվեց: Չնայած հետաձգումը բացատրեցին Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, որ Մայր տաճարը նորոգվում է, եւ բոլոր արարողությունները կազմակերպվում են այլ եկեղեցիներում:
Մայր Աթոռի մեր աղբյուրը կարծում է, որ Մայր տաճարի բացումն ու մյուռոնօրհնեքը կարող են կայանալ գարնանը, սակայն դա ընդամենը ենթադրություն է։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանայից փորձեցինք ճշտել, թե երբ են պլանավորում այս կարեւոր կրոնական միջոցառումներն իրականացնել։ Տեր Հայրը պատասխանեց, որ ժամկետների մասին կհայտնեն առաջիկայում»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից