Արտակարգ իրավիճակ Սամվել Ալեքսանյանի քրոջը պատկանող սուպերմարկետում
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:35-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի 2-րդ հարկում քարե կիսակառույց շինության փլուզում է տեղի ունեցել:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն նշված սուպերմարկետի աշխատակիցները ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանի հետ զույցում ասում էին, որ 2-րդ հարկ՝ Հագուստների բաժին, ահը սրտներիս ենք մտնում: Տևական ժամանակ է՝ փորձում են վերանորոգել կամ ինչ-որ հարկ ավելացնել, սակայն չեն պահպանում անվտանգության կանոնները: Ով ոնց ուզում սարքում է: Հարյուր անգամ ասել ենք, որ դեմն առեք, սակայն ասած, չասած մի հաշիվ է: Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ մարդիկ չտուժեցին, բայց դա այս անգամ:
Նշված սուպերմարկետը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը և քրոջ որդուն՝ Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...