Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան Չինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդ Ջանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post «Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկը Մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարան Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ Հորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNN Արխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավոր Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր

Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմըԳերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. ՌուբինյանԱնահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասինՖիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի էԱրձանագրվել է 162 կարգապահական տույժ, 11 ծառայող ազատվել է ծառայությունիցԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչՄհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետի պաշտոններումՈւկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար կնշանակվի«Ռեալից» հեռանալը սպի թողեց, բայց վերքը բուժվել էՎստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն ՌուբինյանինԱզգային ժողովը քննարկում է խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցըԱշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասինՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿՊենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNNԲելգորոդի ջրամբարը ծանծաղել է ուկրաինական ավիահարվածներից հետոԲրազիլիայում ընկերական խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել «Սարդ-մարդ» ֆիլմը դարձել է տարվա ամենաբարձր եկամուտ ունեցող դեբյուտըԿոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան - 100. Նկարիչը և գիրքը» ցուցահանդեսըԱստղագնաց Դոնալդ Փեթիթը ցուցադրել է Ծիր Կաթինի «անհնար» համարվող լուսանկարըՌուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համարՎաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվելԿրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվելԱյրվել է շինարարական աղբՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլըԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա ՀարությունյանՊակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համարԹրամփին կոչ են արել Իրանի հետ բանակցություններին ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետներիՇոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներինՄեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը«Էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԴեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ ՀարությունյանՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿՆոր կարգավիճակում կներդնեմ առավելագույն ջանքեր՝ շարունակելու ծառայել ՀՀ-ին. Լիլիթ ՄակունցՄերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ ԿարապետյանԽոսրովի անտառի տեսաթակարդը ֆիքսել է գորշ արջի և քոթոթների զբոսանքը պետական արգելոցում
Հայաստան

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Business FM-ին

Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը չի անդրադառնում տնտեսությանը և Եվրասիական տնտեսական միության հետ հակասող կետ չի պարունակում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Business FM-ին տված հարցազրույցում:

«Այդ համաձայնագիրը վերջին ամսվա ընթացքում բոլորովին օբյեկտիվ կերպով մեկնաբանվում է ռուսական մամուլում: Այնտեղ ամեն ինչ շատ մանրամասն նկարագրվում է: Ըստ էության՝ դա ԵՄ-ի հետ համագործակցության խորացում է: Առաջին հերթին՝ մեր հասարակության արդիականացում: Այնտեղ կա արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքներին վերաբերող դրույթներ, տնտեսությանը գրեթե չի անդրադառնում: Ես ասում եմ «գրեթե», որովհետև այնտեղ իրականում կա կետ, որի համաձայն այդ համաձայնագրի պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող հակասել Հայաստանի կողմից ավելի վաղ ստանձնած պարտավորություններին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ այդ համաձայնագրով պարտավորությունները չեն կարող հակասել այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում ստանձնած պարտավորություններին:

«Այսինքն՝ այնտեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, քանի որ առանձնապես տարբերություն չկա: Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ ԱՀԿ անդամ, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես: Ի վերջո, ես կարծում եմ, ԵԱՏՄ-ն կգա նրան, որ կգործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները: Այնտեղ, իհարկե, կան նաև այլ պահեր՝ տեխնիկական կանոններ, շատ այլ բաներ… Բայց ԵԱՏՄ-ին հակասող ոչինչ չկա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով ԵԱՏՄ ընդհանուր մաքսային քաղաքականության մասին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր երկրներ են՝ տարբեր հնարավորություններով և հետևաբար հնարավոր է, որ առաջանան ընդհանուր քաղաքականության հետ կապված հակասություններ:

«Մյուս կողմից, եթե դու ցանկանում ես օգտվել մեծ շուկայի առավելություններից, դու պետք է ինչ-որ տեղ գնաս զիջումների, բայց այդ ամենը ժամանակավոր երևույթներ են: Ես կարծում եմ, որ ի վերջո մենք կհասնենք սակագների այն մակարդակին, որոնք ունենք ԱՀԿ-ի հետ: Ես կրկնում եմ՝ Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ նույնպես: Այո, մեր երկրներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում տարբեր սակագներ է ստացել, բայց միևնույն է՝ դա խոչընդոտ չի լինի տնտեսության զարգացման համար: Այսինքն՝ այդ ամբողջ համալիրից օգուտն ավելի շատ է, քան առանձին հարցերից կրած վնասը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ատոմակայանի փակմանը վերաբերող Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի կետը, նշել էր, որ Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին քննարկումները նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն:

«Այդ քննարկումները (ատոմակայանը փակելու մասին) նախաձեռնվում են արհեստականորեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն: ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագծում այդ կետը ձևակերպված է՝ հաշվի առնելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք նոյեմբերին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր է խոսք գնա դրա փակման մասին, Հայաստանի նախագահը պատասխանել էր՝ «Ոչ, ոչ: Համաձայնագրում նման կետ չկա»: