Ի՞նչ է անում Սամվել Ալեքսանյանը ՀՀ-Մոնղոլիա խմբում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Իրաքի ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության անդամներին: Աբդելբարի Ալ-Զիբարին, ինչպես նաեւ պատվիրակության անդամները, կարեւորել են համագործակցության խորացման անհրաժեշտությունն առեւտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում: Այդ ոչ այդքան ուշադրություն գրավող հանդիպմանը չի մասնակցել Հայաստան-Իրաք բարեկամական խմբի նախագահ, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Վերջինս Հայաստան-Իրաք առեւտրաշրջանառության առանցքային դերակատարներից է, մեծ քանակի խմիչքներ է արտահանում Իրաք:
Հիշեցնենք, որ ՀԺ-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գործարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաեւ մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարեւան երկրներ: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը նաեւ Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամ է: Թե ինչ գործունեություն է ծավալել նա Մոնղոլիայում, առայժմ հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...