Վանաձորի գործարանում հրդեհի օջախներում ուժեղ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, լուսանկարներ)
Նոյեմբերի 1-ին ժամը 22:00-ի սահմաններում Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացնելու համար հրշեջ- փրկարարներից մի քանի ժամ է պահանջվել:
NEWS.am-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ 6 հրշեջ մեքենաներ հաջորդաբար փոխարինում էին իրար՝ մոտակա տարածքներից կրկին ջուր լիցքավորելու եւ վերադառնալու համար: Վանաձորցի հրշեջներին օգնության են հասել նաեւ Գուգարքի գործընկերները: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրդեհի օջախներում ուժեղ պայթյուններ են գրանցվել՝ կրակի ակտիվ բռնկումներով: Դրանք այնքան ուժեղ են եղել, որ մոտակայքում գտնվողները մի կողմ են շպրտվել:
Հրդեհը բռնկվել էր տարիներ շարունակ չգործող «Ավտոմատիկա» գործարանի մասնաշենքերից մեկում: Ականատեսները պատմել են, որ այն ծառայել է որպես պահեստ, այստեղ են կուտակվել ոչ միայն փայտե, պլաստմասե գույքը, այլեւ քիմիական նյութեր:
Առայժմ հայտնի չէ, թե ինչից է բռնկվել հրդեհը: Նախնական տվյալներով՝ այն կարող էր բռնկված լինել տարածքում կատարված եռակցման աշխատանքների արդյունքում:
Տեղի բնակիչների խոսքով՝ «Ավտոմատիկա»-ի սեփականատերն այդ մասնաշենքը վերջերս է վաճառել, գնորդն էլ որոշել է բարեկարգել կիսավեր շինությունն ու նորոգել տանիքը: Գործարանի գույքը, սակայն, շարունակել է մնալ շենքի պահեստներում: Բարեբախտաբար, հրդեհի հետեւանքով զոհեր ու վիրավորներ չկան: Սեփականատերը միայն նյութական վնաս է կրել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...