Kaspersky-ն նոր հարձակում է գրանցել ՌԴ, Հայաստանի եւ Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների վրա
«Կասպերսկու լաբորատորիա»-ն նոր թիրախային հարձակում է հայտնաբերել Ռուսաստանի, Հայաստանի եւ Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների վրա, նշված է ընկերության հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է «Փրայմը»:
«Հարձակումների առաջին ալիքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, իսկ նոր հարձակումները հիմա են կատարվում: Իր աննկատելի եւ քողարկված լինելու պատճառով հարձակումը անվանել են Silence»,- հայտնում են «Կասպերսկու լաբորատորիա»-ից:
Ընկերության փորձագետների խոսքով՝ վարակումը տեղի է ունենում թիրախային ֆիշինգային վնասաբեր նամակների միջոցով: Նամակները .chm. ֆորմատի վնասաբեր ներդիրներ ունեն: Հաճախ նամակի տեքստը հաշիվ բացելու ստանդարտ հարցման է նման, պարզաբանել են ընկերությունից:
Նամակը բացելու հետեւանքով վիրուսը հայտնվում է կորպորատիվ ցանց. խարդախները բանկի ենթակառուցվածքն ուսումնասիրելու, ինչպես նաեւ աշխատակիցներին հետեւելու հնարավորություն են ստանում, մասնավորապես՝ մոնիտորների վրա տեղադրված տեսախցիկների միջոցով: Տվյալների ուսումնասիրությունից եւ վերլուծությունից հետո հաքերներն իրականացնում են փողի հափշտակում կամ փոխանցում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար