«Գորիս» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել
ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի եւ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ առաջացել են անհարկի դժգոհություններ։ Այն վերածվել է խցերի դռներին եւ կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։
Աղբյուրը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից եւ պատուհաններից։ Բողոքավորների գործողությունների հետեւանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։
Ըստ տեղեկությունների՝ Գորիսի բանտի եւ քրեակատարողական վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեկոյան Գորիսի բանտում անկարգությունները կասեցվել են։ Մեր հավաստի տեղեկություններով՝ տուժածներ չկան։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...