Որսասեր հոգեւորականն անցնում է ապաշխարության շրջան
Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմն արձագանքել է Econews.am-ի հրապարակմանը և տեղեկացրել, որ թեմի հոգևոր հովիվ. Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը արժանացել է խիստ նկատողության և անցնում է ապաշխարության շրջան:
Արագածոտնի թեմի դիվանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Econews.am բնապահպանական-տեղեկատվական կայքում 30.10.2017թ. հրապարակված «Ապօրինի որսի հերթական սիրահարը հոգևոր հովիվ է» վերնագրով հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք.
Տարիներ առաջ իմանալով Տ. Ղևոնդ քահանա Գափոյանի` թույլատրելիի սահմաններում որսասիրական հակումների մասին՝ թեմական համապատասխան մարմինը հորդորել է Տեր Հորը հրաժարվել իր նախասիրությունից` այն գիտակցությամբ, որ արարչագործությունը սրբազան նվեր է մարդկությանը, իսկ նրա պահպանությունը նվիրական առաքելություն` անկախ կրոնական պատկանելությունից, սեռից, հասարակության մեջ գրաված դիրքից, մասնագիտությունից և կոչումից: Ավելին, Արագածոտնի Թեմի Թեմակալ Առաջնորդի կողմից Տեր Հայրն արժանացել է խիստ նկատողության և անցել ապաշխարության շրջան:
Econews.am-ի հրապարակած հոդվածից հետո` խնդրո առարկա հարցն Արագածոտնի Թեմի համապատասխան մարմնի կողմից առնված է քննության: Ուսումնասիրության եզրակացությունը` ի պահանջել հարկին, ընկալյալ կարգի համաձայն կներկայացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական Հանձնախմբին` առ ի տնօրինություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ. «Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգեւորականի մասին: Հոգեւոր եւ բարոյական քարոզ իրականացնող անձը նաեւ ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս: Ըստ մեր տվյալների լուսանկարներում պատկերված անձը Տեր Ղեւոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու եւ Նոր Եդեսիա համայնքի հոգեւոր հովիվը:
Նախնական տվյալներով առաջին լուսանկարում տափաստանային մկնաճուռակն է, իսկ մյուսում՝ մարգագետնային մկնաճուռակ:
Երկու տեսակներն էլ ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում, ինչպես նաեւ միջազգային IUCN Կարմիր ցուցակում: Նշենք, որ լուսանկարների մեծ մասը հրապարակվել են 2011-2012թթ.-ին եւ մի մասն էլ արվել են ոչ Հայաստանում: Ուշագրավ են Տեր Ղեւոնդ քահանա Գափոյանի մեկնաբանությունները նշված լուսանկարներին»,-գրել է կայքը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...