Իսպանիայի դատարանը ծանուցագիր է ուղարկել Պուչդեմոնին և նրա կառավարության 13 անդամներին
Իսպանիայի դատարանը երեկ ծանուցագիր է ուղարկել Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուչդեմոնին և նրա լուծարված կառավարության 13 անդամներին՝ հարցաքննության համար:
Դատարանը հայտարարել է, որ 14 գործիչները պետք է հարցաքննվեն նոյեմբերի 2-3-ը՝ հեղաշրջման, անկարգությունների և պետական միջոցների յուրացման գործով:
Հիշեցնենք, Կարլես Պուչդեմոնը գտնվում է Բելգիայում: Նա հայտարարել է, որ կվերադառնա Իսպանիա, եթե կառավարությունն իրեն «երաշխիքներ» տրամադրի:
Երեկ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, որը շրջանի իշխանությունների հավանությանն էր արժանացել հոկտեմբերի 27-ին: Անցած ուրբաթ Կատալոնիայի խորհրդարանը կողմ էր քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Քվեարկությունից անմիջապես հետո Մադրիդը, կիրառելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ուղղակի կառավարում մտցրեց մարզում՝ հայտարարելով կատալոնական խորհրդարանը ցրելու մասին:


















































Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի
Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց․ նոր վարչապետը կլինի սոցիալիստ Պեդրո Սանչեսը
Գերմանիայի դատարանը երկարաձգել է Կառլես Պուչդեմոնի կալանքը
Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը
Կատալոնիայի խորհրդարանը բողոքարկել է Մադրիդի՝ տարածաշրջանային ճգնաժամի հաղթահարման միջոցառումները
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Զբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում»...
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը