ՀՀ սահմանն ապօրինի հատելու 31 դեպք է արձանագրվել
«Հայկական Ժամանակը» գրում է. «Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի դարձան դեպքեր, որ ՀՀ սահմանն ապօրինի հատել են։ Եղան դեպքեր, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներ են հատել սահմանը և լքել երկիրը։
«Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում է ուղղել ԱԱԾ տնօրենին՝ հետաքրքրվելով, թե քանի նման դեպք է գրանցվել, քանի՞սն են եղել ՀՀ տարածքից սահմաներ հատողները և այլն։ ԱԱԾ գլխավոր վարչության պետը թերթի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու թվով 31 դեպք է արձանագրվել։
«Այդ դեպքից 24-ը Հայաստանի տարածքից ապօրինի դուրս գալու դեպքերն են, իսկ 7-ը՝ այլ երկրներից դեպի Հայաստան մուտքի դեպքերն են։ Վերոհիշյալ 31 դեպքով քրեական հետապնդում է իրականացվել 37 անձի նկատմամբ, որոնցից 7-ը չեն հայտնաբերվել (գտնվում են ՀՀ տարածքից դուրս), և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,-հայտնել են ԱԱԾ-ից»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...