Հարսի գլխին խնձորով խփելն ընտանեկան բռնությո՞ւն է, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկման «բոցը» եղել է ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանի «խոստովանությունը»․ նա օրենքի համար դոշ տված Դավիթ Հարությունյանին ու Արփինե Հովհաննիսյանին հարցրել է․ «Մեր ազգի մեջ ադաթ կա․ հենց թազա հարսը մտնում ա փեսի տուն, իրա գլխին պտի խնձորով խփես, խնձորն էլ պտի կիսվի, կտոր-կտոր ըլնի, եթե` չէ, ուրեմն բեխեր հարս ա։ Ախպեր, ես էլ եմ ըտենց ամուսնացել, հիմա որ մերոնք էդ ադաթը շարունակեն, պետք է տանեն-դատե՞ն, դա ընտանեկան բռնությո՞ւն է»: Երբեմն խնձորով խփելիս հարսի ուշքը գնում է:
Սույն էթնիկ-ազգագրական ավանդույթը լրիվ հունից հանել է Դավիթ Հարությունյանին։ «Կարո՞ղ ա էստեղ հոգեբույժի կարիք կա, էս ի՞նչ կերպ եք օրենքը մեկնաբանում»,- բացականչել է նա: «Հանգի՜ստ,- «խառնվել» է Վահրամ Բաղդասարյանը։- Էս ի՞նչ ձեւ եք խոսում պատգամավորի հետ»:
Մյուս ուշագրավ ելույթն ունեցել է Հայկ Բաբուխանյանը: Երբ Աշոտյանը ճառել է, թե օրենքի ընդունումը բխում է ԵՄ հանձնարարականներից, դա մեզ պետք է վիզաների ռեժիմի դյուրացման, Եվրոպա մուտք ունենալու համար, Բաբուխանյանը հայտարարել է՝ ինձ պետք չէ վիզա, մեր ժողովրդին էլ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...