2 մլն 132 հազար դրամի պայմանագիր «Սիլ ինշուրիանսի» հետ մեքենաների ապահովագրության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին համարում էին ընդդիմադիր հայացքների տեր. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո նա քաղհալածյալներից մեկն էր, որը քրեական հետապնդման պատճառով անցել էր ընդհատակ:
Բայց հիմա այս ամենն անցյալում է, դեռ ավելին` Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի աշխատակազմին ծառայություններ մատակարարող հիմնական կազմակերպություններից մեկը:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախագահականն այս տարի 2 մլն 132 հազար դրամի պայմանագիր է կնքել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրիանս» ընկերության հետ. այդ գումարի շրջանակներում «Սիլ ինշուրիանսն» իրականացրել է նախագահականի 73 ավտոմեքենաների ապահովագրությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...