Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջ Առաջարկվող փոփոխությունները մի քանիսն են Կապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծ Միսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկ Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին Արարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ «Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Հացիկ գյուղում բնակելի տնակ է այրվել ԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Արաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս
Հայաստան

Ես տեսել եմ դժոխքը, տեսել եմ աշխարհի վերջը․ այլ բառեր մտքիս չեն գալիս․ Հունան Թադևոսյան

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը mediahub-ում գրել է․

«Անցավ ցավոտ մեկ ամիս։ Կհարցնեք ինչպե՞ս, պատասխանեմ։ Ժամանակագրության առումով, այո, մեկ ամիս անցավ Արցախի կորստից, բովանդակային առումով՝ սա փորձություն էր, ցավի, զրկանքի, դժողքի, երբ կանգնում ես կյանքի ու մահվան ճամփաբաժանին, ներկայի ու անցյալի խաչմերուկում և հստակ գիտակցում ես, որ այն, ինչ ներկա էր երեկ, այսօր դարձել է անցյալ։

Մեկ ամիս առաջ այս օրը, ուղիղ կեսօրին, պաշարված Արցախի հերթական օրերից մեկն էր, երբ հանկարծակիի եկանք թշնամու հրետանու, օդուժի, հրթիռների ձայներից։ Բոլորս վեր թռանք, սկսվեց, ասացինք ու առանց վարանելու դուրս եկանք աշխատավայրից, օգնելու և ապաստարան տեղափոխելու այդ ժամին Ստեփանակերտի գլխավոր պողոտայով անցնող աղեկտուր լացող երեխաներին, ծերերին ու կանանց։

Ապաստարանում ծվարել ու կուչ են եկել բոլորը։ Քար լռություն է։ Կապ չկա, որի բացակայության պատճառով չգիտենք, թե ի՞նչ է կատարվում շրջաններում, իսկ Ստեփանակերտը տնքում էր արկերի պայթյունների տակ, մեկ րոպե անգամ չի դադարում օդային տագնապի ձայնը։ Ներքին կապով հասկացանք, որ պատերազմ է բոլոր ուղղություններով, թիրախում՝ քաղաքացիական ու հասարակական նշանակության օբյեկտներ են նաև։

Արցախի երկնքում թանձրացել էր դաժան պատերազմի վառոդի հոտը։ Րոպեներ անց քաղաքում ավելացան շտապ օգնության ու փրկարար ծառայության մեքենաները։ Բնակելի շենք է հրետակոծվել, քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ ունենք։

Հանրապետական բժշկական կենտրոնում ասեղ գցելու տեղ անգամ չկար, վիրավորներին առաջին անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերվում անգամ միջանցքներում։ Հերոսական աշխատանք էին կատարում պատերազմների փորձությունն անցած ճերմակ բանակի մարտիկները։

Ռազմական գործողությունները շարունակվում են։ Արցախի բանակը գուցե թե կանխատեսելով պատերազմի ելքը, փորձում էր հնարավորինս շատ կորուստներ պատճառել թշնամուն։ Այդպես էլ եղավ. մի օր կպատմեմ այդ մասին։

Գիշերը լուրեր են պտտվում, որ անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվում են Մարտակերտի վերին ենթաշրջանի գյուղերը, քանի որ թեժ մարտեր են ընթանում Կաշենի հանքավայրում, հարակից գյուղերում, ադրբեջանական զինուժի ուղղությունը Սարսանգի ջրամբարն էր։

Գիշերը չենք քնում, քաղաքը ապաստարանում է։ Լույսը բարի չբացվեց, առաջնագծից ստացվող լուրերը՝ անհանգստացնող են։

Մեր խումբը տեղափոխվեց օպերատիվ շտաբ, որտեղ հավաքագրվում էին անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց տվյալները։ Շրջաններից տարհանված մարդիկ անհավանական թվացող պատմություններ են պատմում, մենք վավերագրում ենք։ Փրկվելու համար ընտանիքներով, մանկահասակ երեխաների ու ծերերի հետ գիշերը՝ Ստեփանակերտ հասնելու համար ոտքով կիլոմետրեր են հատել։ Նրանց մի մասը խոշտանգվել է ճանապարհին, շատերը մազապուրծ են եղել։

Ի՞նչ էր դա. արհավի՞րք, ահաբեկչությո՞ւն, ի՞նչ էր դա։ Մեկ բառով, Արցախում կատարվածը՝ ցեղասպանություն էր, էթնիկ զտման դասական օրինակ։

Մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն՝ ցավոտ զիջումներով։ Հազարամյակների հետք ու ստորագրություն ունեցող հայկական Արցախը կորցնում ենք։ Մինչ մենք զբաղված էինք անհետ կորածների հարցերով, տարհանված բնակիչների հոգսերով ու խնդիրներով, բռնի տեղահանության ֆոնին Ասկերանի շրջանի վառելիքի պահեստում տեղի ունեցավ անսպասելի պայթյուն, որը միայն աղ լցրեց մեր տառապանքին, խլեց բազմաթիվ կյանքեր, շատերը կիսակյանք տեղափոխվեցին բուժհաստատություններ, ավելացավ փրկարարների ու բժիշկների աշխատանքի ծավալը։

Դա իմ ապրած կյանքի ամենաչապրած օրն էր։

Երբևէ տեսել ե՞ք, երբ մարդը կանգնում է քո դիմաց ու պարում ցավից, խնդրում, որ օգնես, տեսե՞լ եք՝ ինչպես է երեխան կրակի օջախի կողքին պապա կանչում, մտածում, որ կլսի, դուրս կգա և կամ հայրն ինչպես է հոգեվարքի մեջ փնտրում 2 որդիներին։ Դա նման էր աշխարհի վերջին։

Դիակները դուրս բերելիս ես մտածում էի, որ գուցե իրենք են փրկվել, այդ մենք ենք դժոխքում։

Մղձավանջը տոնի էր վերածվում այն ժամանակ, երբ փրկարարները դիրքերից կամ բնակավայրերից ողջ մարդ են տարհանում…

Ի վերջո, եկավ գնալու պահը։ Նույնիսկ ամենահամարձակ մտքում ես չեմ մտածել, որ կգա մի օր, երբ ես ստիպված կհեռանամ Արցախից։ Դա նման էր, երբ երեխային առանց մոր համաձայնության որդեգրեն ու այլ երկիր տեղափոխեն, մայր ու որդի իրարից հեռու կտառապեն։

Ես ամեն օր արթնանում եմ այն հույսով, որ մեզ հետ կատարվածն ընդամենը երազ էր, որ հիմա ամեն բան իր տեղը կընկնի։ Արցախն իմ ինքնությունն է, մենք հավերժ սիրահարված ենք իրար։

Ես Երևանում եմ, բայց հավերժ հենված, եթե կուզեք՝ կապված Արցախին…»։