ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետի աղջկան պաշտոն են տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դուստրը՝ Քրիստինե Հակոբյանը, սեպտեմբերի 28-ին նշանակվել է Էրեբունի շրջանի թիվ 66 մանկապարտեզի տնօրեն։
Մենք գրել էինք, որ 2012-ին նա նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա 2015-ին ֆիզարձակուրդ է գնացել՝ երեխա ունենալու կապակցությամբ։ Մանկապարտեզի տնօրենի նշանակման՝ այդ ժամանակ գործող կարգի համաձայն, պարտադիր է ոչ միայն բարձրագույն կրթությունը, այլեւ 5 տարվա աշխատանքային ստաժը, որն այդ ժամանակ բացակայում էր, իսկ հիմա ե՛ւ երեխան է մեծացել, ե՛ւ 5 տարվա ստաժն է լրացել, ու նա նշանակվել է տնօրեն։
Ի դեպ, տնօրենների նշանակման կարգում փոփոխություն է կատարվել՝ 5 տարվա ստաժը փոխարինվել է 2-ով։ Իսկ 2015-ից նրա «տեղապահը»՝ Նունե Միրոյանը եւս նշանակվել է տնօրեն՝ այլ մանկապարտեզում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...