Եղեգնաձորի դպրոցում շինարարները վաղ շրջանի հնածո իրեր են գտել. Շինարարությունը դադարեցվել է
Եղեգնաձորի թիվ մեկ հիմնական դպրոցում օրերս շինարարական աշխատանքների ժամանակ շինարարները վաղ շրջանի հնածո իրեր են գտել. Շինարարությունը դադարեցվել է:
Այս առնչությամբ, Տարածքային զարգացման հիմնադրամից հայտնում են հետեւյալը.
«Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ կառավարության կնքած միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Երեւանում եւ մարզերում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 46 դպրոց:
Կառավարությունը հաստատել է իրականացվող 20 ծրագրերի ցանկը, որոնցից 14-ը Երեւան քաղաքում, իսկ 6-ը մարզերում: Այդ ծրագիրն իրականացնող կառույցը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է:
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ մեկ հիմնական դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնելիս, օրերս շինարարները հայտնաբերել են, նախնական գնահատմամբ, վաղ շրջանի հնածո իրեր: Արդյունքում, ժամանակավորապես դադարեցվել են շինարարական աշխատանքները:
Հիմնադրամը գրավոր դիմել է Մշակույթի նախարարությանը, որպեսզի, պատկան մարմինը, համաձայն կատարված եզրակացության, համապատասխան որոշումներ կայացնի հետագա աշխատանքների բնականոն ընթացքի վերաբերյալ»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...