Ուշ ժամի իրեն անհանգստացնելու համար սպանել է ծանոթին
Մեղադրողը դիմել է Վերաքննիչ դատարան. նա դանակով ծանոթին սպանելու մեղադրանքով 3 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Աբրահամյանի համար ավելի խիստ պատիժ է պահանջում: Առաջին ատյանի դատարանը բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու եւ իրեն անհանգստացնելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծանոթին դանակով հարվածելու եւ սպանելու մեջ մեղադրվող տղամարդուն մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման: մեղադրողը պահանջում է Գագիկ Աբրահամյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդված 1-ին մասով՝ Սպանությունը եւ նրան 9 տարվա ազատազրկման դատապարտել:
Գագիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. հունվարի 18-ին Երեւան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 33-րդ բնակարանի դռան դիմացի աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու եւ իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել Վազգեն Վարշամի Դալլաքյանի կենսական կարեւոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների եւ որովայնի շրջանում՝ սպանելով նրան : Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...